среда, 11 декабря 2019 г.

«Ընթերցում ենք Ռուսթավելի Էկա Բաքրաձեի հետ»

Դեկտեմբերի 11-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հյուրն էր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկինը՝ Էկատերինե Բաքրաձեն, որի հետ իրականացրեցինք «Ընթերցում ենք Ռուսթավելի Էկա Բաքրաձեի հետ» նախագիծը:

воскресенье, 8 декабря 2019 г.

«Ընթերցում ենք Ռուսթավելի» Էկա Բաքրաձեի հետ նախագիծ

Դեկտեմբերի 11, ժամը 11.00
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

Ծրագրում`

  • «Ընթերցում ենք Ռուսթավելի» Էկա Բաքրաձեի հետ
  • Աֆորիզմներ՝ Շոթա Ռուսթավելի
  • քննարկումներ

Մասնակիցներ՝
  • Հայաստանում Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, տիկին Էկա Բաքրաձեն
  • Կրթահամալիրի վրացախոսների ընտրությամբ դասընթացի խմբեր, 
  • հյուրեր


суббота, 7 декабря 2019 г.

Ընդհանուր պարապմունք /09.12.19- 13.12.19/

Երկուշաբթի
  • Միասնական ընթերցանություն. Հովհ. Թումանյան. Թմբկաբերդի առումը (նախերգանք)
  • Լույսերի ֆլեշմոբ Մարմարյա սրահում
  • Ծննդյան շնորհավորանք
  • Կատարում ենք «we wish you a merry christmas»
  • Միասնական երգ Ռ.Ամիրխանյան «Երազի իմ երկիր»
  • Միասնական պար «Բիճո»

суббота, 23 ноября 2019 г.

«Ընթերցում ենք Ռուսթավելի» Էկա Բաքրաձեի հետ նախագիծ

Նախագծի նպատակը

  • Ծանոթանալ Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմին
  • Ստեղծել Ռուսթավելի մեդիագրադարանային փաթեթ
  • «Ընթերցում ենք Ռուսթավելի» Էկա Բաքրաձեի հետ

вторник, 5 ноября 2019 г.

«Ընձենավորը» գրքի շնորհանդես դեսպանատանը

Նոյեմբերի 5-ին Հայաստանում Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հրավերով մասնակցեցինք Վրաստանի Կ․ Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի և Ազգային գրադարանի աջակցությամբ Վրաստանի դեսպանատանը կազմակերպվող Շոթա Ռուսթավելիի «Ընձընավորը» պոեմի հատուկ հրատարակչության շնորհանդեսին:

понедельник, 4 ноября 2019 г.

Կախեթի, այցելություն Բաիսուբանիի «Քինձմարաուլի» գինու գործարան


Վրաստան, Կախեթի, Թելի, Սուրբ Գիորգիի եկեղեցի


«Ընձենավորը» գրքի շնորհանդես

Հայաստանում Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գ․Սագանելիձեի հրավերով նոյեմբերի 5-ին,  ժամը 12։30-ին Վրաստանի դեսպանատանը մասնակցելու ենք Շոթա Ռուսաթվելիու «Ընձենավորը» գրքի շնորհանդեսին։ Շնորհամդեսը կազմակերպվելու է Կ․Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի և Վրաստանի Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։ Շնորհանդեսին կհաջորդի վրացական գինու և ուտեստների հյուրասիրությունը։ 


пятница, 1 ноября 2019 г.

Հանդիպում Լագոդեխիի քաղաքապետի հետ

«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ Լաոդեխիի «Հերեթի» պատանեկան համույթի հրավերով հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1- այցելեցին Վրաստանի Լագոդեխի քաղաքը։ Քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլիի հրավերով եղանք նաև քաղաքապետարանում։

вторник, 29 октября 2019 г.

Վրացական գինու կենտրոն Կախեթի նախագիծ


Վրաստանի Կախեթիի քաղաք Լագոդեխիում կրթահամալիրի վրացերենի խմբի սովորողները և քոլեջի խաղողի և գինու դպրոցի ուսանողները վրաց ընկերների հետ իրականացնում են հայ վրացական «Խաղողաքաղի, գինու ստեղծման ծես» նախագիծը: 1, 2 , 3

понедельник, 21 октября 2019 г.

Գինու կենտրոն Կախեթի


Սիմոնյան Գևորգ
Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» քոլեջում, օտար լեզուներից ընտրել եմ վրացերենը:
«Հայ֊վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը մեկնելու ենք Կախեթիի։ Տեղակություն Կախեթիի մասին։

Առաջին այցս դեպի Վրաստան

Ես Անի Հարությունյանս այս տարի ընդունվելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ ընտրել եմ Նախադպրոցական բաժինը , իսկ օտար լեզուներից ՝ վրացերենը , որը անչափ հետաքրքիր լեզու է ։ 

воскресенье, 20 октября 2019 г.

Վրաստանի քաղաք Լագոդեխի


Աննա Ստեփանյան

Վրաստանի մեր գործընկերներ «Հերեթի» պատանեկան համույթի հրավերով հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը կրթահամալիրի մի խումբ սովորողների հետ մեկնելու ենք Լագոդեխի։

понедельник, 14 октября 2019 г.

«Ուսումնական աշունը»- Վրացական գինու կենտրոն Կախեթի նախագիծ


հոկտեմբերի 28 -ից նոյեմբերի 1

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 10-րդ տարին է իրականացվում է «Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծը: 

նախագիծ
  • Վրացական գինու կենտրոն Կախեթի նախագիծ
ժամկետը՝
  • հոկտեմբերի 28 -ից նոյեմբերի 1
Գործընկեր՝
 Լաոդեխիի  «Հերեթի» պատանեկան համույթ, Լագոդեխիի թիվ 3 դպրոց

вторник, 8 октября 2019 г.

Հանդիպում դեսպանի հետ

Հոկտեմբերի 8-ին Վրաստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան Գիորգի Սագանելիձեն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում էր: Ամփոփվեց Մանավիում կայացած ճամբարի արդյունքները, ներկայացվեցին նոր նախագծերը:

пятница, 20 сентября 2019 г.

Վրացերենի դաս կրթական կասկադում

Այսօր քոլեջի խաղողի և գինու դպրոցի ուսանողների հետ վրացերենի դասը անցկացրեցինք կրթահամալիրի բանգլադեշում։ Կրթական կասկադով քայլեցինք դեպի սարալանջ։ Ուսումնասիրեցինք խաղողի վազերը, որոնք աճում են կրթական կասկադում։ Խոսեցինք գինու և խաղողի տեսակների մասին։ Սովորեցինք վրացերեն նոր բառեր։

четверг, 29 августа 2019 г.

Անմոռանալի օրեր Մանավիում

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն

Հաշվետվություն

среда, 28 августа 2019 г.

Միջազգային ճամբար Մանավիում

Զախարյան Քրիստինե

«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում Վրաստանի դեսպանի աջակցությամբ կրթահամալիրի սովորողներիս հետ օգոստոսի 20-ից 26-ը եղանք Վրաստանի Կախեթի շրջանի Մանավիի միջազգային ճամբարում: Սա ինձ ընձեռնված մեծ հնարավորություն էր առաջին անգամ առանց ծնողներիս երկրից դուրս գալու և մասնակցելու միջազգային ճամբարին:

Նախագծային ուսուցման շաբաթ


Սեպտեմբերի 2-6

среда, 21 августа 2019 г.

суббота, 13 июля 2019 г.

«Մանավի»-ի ճամբար Վրաստանում

 «Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում, Վրաստանի դեսպանի աջակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացերենի ընտրության սովորողները օգոստոսի 20-ից 26-ը կմեկնեն Մանավիի միջազգային ճամբար։

понедельник, 8 июля 2019 г.

Վրաց քանդակագործ Արչիլ Դիդիշվիլիի վարպետության դասը


Հուլիսի 8-ին քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնի շրջանակում Artասահման հարթակում տեղի ունեցավ վրաց քանդակագործ Արչիլ Դիդիշվիլիի վարպետության դասը

пятница, 5 июля 2019 г.

Հուլիսի 5- քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն

Հուլիսի 5 ին քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնի մասնակիցները շարունակում էին քարե, կավե, և այլ քանդակների ստեղծման իրենց աշխատանքները: