суббота, 30 июня 2018 г.

Հանդիպում Գյումրու Երիտասարդական պալատում

Գյումրու Երիտասարդական պալատում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վրացախոները և Գյումրու վրացախոսների ակումբի անդամները ծանոթացան, շփվեցին իրար հետ, իրականացրեցին հետաքրքիր երկխոսություններ վրացերենով: Հետաքրքիր դաս քննարկումից հետո խոսեցինք համատեղ նախագծերի և ծրագրերի մասին:Կրթահամալիրի վրացախոսները ներկայացրեցին այս տարվա մեր իրականացրած նախագծերը, և քննարկեցինք հաջորդ ուսումնական տարվա
անելիքների մասին:

пятница, 29 июня 2018 г.

Գյումրու Ռուսթավելիի հայտնի փողոցը


Հունիսի 27-ին Գյումրու վրացախոսների ուղեկցությամբ քայլեցինք Շ․Ռուսթավելիի հայտնի փողոցով։ Հիշեցինք Ռուսթավելու կյանքն ու գործունեությունը, կարդացինք հատված "Վագրենավոր"-ից։

четверг, 28 июня 2018 г.

Վրացախոսների Գյումրի նախագիծ հունիսի 27-28

Հունիսի 27-28-ին վրացախոսների ակումբի սովորողների հետ մեկնեցինք Գյումրի: Մի փոքր հանգստանալուց հետո գնացինք  Գյումրու  Երիտասարդական Պալատ, որտեղ մեզ էին սպասում Գյումրու վրացախոսների ակումբի անդամները: Երկու վրացախոս ակումբների անդամները ծանոթացան, շփվեցին իրար հետ, իրականացրեցին հետաքրքիր երկխոսություններ վրացերենով:

суббота, 23 июня 2018 г.

Վրացախոսների Գյումրի

հունիսի 27-28

Մասնակիցներ՝

կրթահամալիրի վրացախոսների ակումբ
Գյումրու վրացախոսների ակումբ
օտար լեզվի դասավանդողներ

четверг, 21 июня 2018 г.

Միջազգային նախագծերով ուսուցում” աշխատանքային խումբ

Օր 4
Հունիսի 21֊ին “Միջազգային նախագծերով ուսուցում” աշխատանքային խումբը հանդիպեց Ավագ դպրոցի ղեկավարի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ճամբարի շրջանակում վերապատրաստվող ուսուցիչները և կրթահամալիրի օտար լեզվի դասավանդողները։ Քննարկվեցին և պարզաբանվեցին 10-11-րդ դասարանների ուսպլաները։ Մասնավորապես քննարկվեցին հանրակրթական և ընտրությամբ օտար լեզվի ժամաքանակները և այդ դասընթացների կազմակերպման ձևերը։ Եղան տարբեր առաջարկություններ և հարցադրումներ։

воскресенье, 17 июня 2018 г.

Մանկավարժական ճամբար հունիսի 18-22

9:00-10:00  Ազգագրական երաժշտական պարապմունք
10:00-11:00  Մուտք  ստեղծագործական ճամբարով
11:00-11:30   Ընդմիջում
12:00-14:00  Ուսումնական պարապմունք Միջին դպրոցում
14:00-14:30  Մանկավարժական ընդհանուր պարպմունք ՝ ըստ ծրագրի
14:30՝ Բարեկամություն ճամբար

среда, 13 июня 2018 г.

Լեզուների բացօթյա տոնավաճառ


Այսօր հունիսի 13-ին կրթահամալիրում լեզուների բացօթյա տոնավաճառ ցուցադրություն էր, իրական պայծառ տոնախմբություն: Վրացերենի ընտրության սովորողների հետ փոքրիկ տաղավարի վրա փորձեցինք ներկայացնել Վրաստանը դրոշով, ուտեստներով, խորհրդանիշներով, վրացական երգ ու պարով, ըմպելիքով, համ և հոտով: Տաղավարի վրա ցուցադրեցինք չիչիլակի, որը տոնածառի տեսակն է, կղանծի, որով վրացիները խմում են գինի: Հյուրերին հյուրասիրեցինք իսկական վրացական խաճապուրիով, փխալիով և վրացական լիմոնադով:

пятница, 8 июня 2018 г.

Վրացերեն ազգային երգի ուսուցում.համագործակցային նախագիծ


հունիսի 11, ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝
վրացերենի ընտրության խումբ,երաժշտության լաբորատորիա,օտար լեզվի դասավանդողներ, և բոլոր նրանք ովքեր կցանկանան ուրախ վրացերեն ազգային երգ ուսուցանեն

համագործակցություն՝
երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի հետ

բովանդակություն




четверг, 7 июня 2018 г.

Ճամբարային օր կենդանաբանական այգում

Ճամբարային այսօրվա մեր օրը անցկացրեցինք կենդանաբանական այգում: Վրացախոս ճամբարականները փորձում էին կենդանիներին  ներկայացնել վրացերեն: Օրը անցավ շատ հետաքրքիր և ուսումնական: Կենդանաբանական այգում տարածեցինք նաև կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները:

вторник, 5 июня 2018 г.

Շրջակա միջավայրի պահպանության օրը մեր ջոկատում

Շրջակա միջավայրի պահպանության օրը շատ ակտիվ էր կրթահամալիրում: Մեր ջոկատը ճամբարային բացօթյա տողանիից անմիջապես հետո զբաղվեց մագլցող բույսերի տնկմամբ և ճիմապատմամբ:

понедельник, 4 июня 2018 г.

воскресенье, 3 июня 2018 г.

Նախագիծ - Երևան 2800 ամյակին ընդառաջ

Նախագծի իրականացման վայրը - Հաղթանակի զբոսայգի
Նախագխի ժամկետը ֊ 4.06.18թ., ժամը 10:00- 14:00

Նախագծի մասնակիցները - ավագ և միջին դպրոցի վրացախոս ճամբարականներ,



суббота, 2 июня 2018 г.

Հունիսի 2-ին Եվրոպայի օրն է

Հունիսի 2-ին սովորողների հետ մասնակցեցինք Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը,  ներկայացրեցինք կրաթահամալիրը, բաժանեցինք 100  հատ  տեղեկատվական  թերթիկ:

Եվրոպայի օրը Երևանում


Միջոցառման  վայրը  

Հյուսիսային  պողոտա

Ժամկետը 

02.06.2018,  17:00

Մասնակիցները  

Վրացերենի և  Ֆրանսերենի ավագ դպրոցի  սովորողմեր,  Ռինա Շագինյան,  Աննա Մարության: