четверг, 22 марта 2018 г.

Սպասումով լի


Անգելինա Արզումանյան

Հունվարյան ճամբարը առիթ դարձավ, որը ընտրությամբ դասընթացս փոխեմ ու ընտրեմ վրացերենը: Սովորող սովորեցնող նախագծով վրացական պարեր էի բեմադրում, դա ինձ համար շատ սիրելի ու հաճելի գործ էր: Հիմա ուսումնասիրում եմ վրացերեն, վրացական տարբեր խմբերի այցելությունների ժամանակ անընդհատ ուղեկցողի դերում էի ու որոշ բառեր սովորել էի, հիմա արդեն մասնակցում եմ նաև նախագծերի: Մեր խումբը ուսումնասիրում է Վրացահայ բարերարներին՝ Թիֆլիսի հայկական դեմքը:

воскресенье, 4 марта 2018 г.

Գյումրու վրացախոսների ակումբ - երկօրյա վերապատրաստում


Մարտի 2-3 ին Գյումրու վրացախոսների ակումբը ժամանեց կրթահամալիր երկօրյա վերապատրաստման: Կրթահամալիրի վրացախոսները անհամբեր սպասում էին Գյումրու վրացախոսներին: Դիմավորեցինք Մայր դպրոցում, ծանոթացանք: Հավաքվեցինք համերգասրահում, որտեղ կրթահամալիրի վրացախոսների ակումբի սովորողներն ու Կայծերը պարուսուցում կազմակերպեցին: Եղանք նաև ուսումնական ագարակում և Արևմտյան դպրոցում:

«Սուրհանդակ» — Գյումրիի վրացախոսների ակումբը կրթահամալիրում է

четверг, 1 марта 2018 г.

Երկօրյա վերապատրաստում Երևանում


Նախագիծ

Վերապատրաստման վայրը՝ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր, ժամկետը՝ Մարտի 2-3

Մասնակիցներ՝ Գյումրու վրացախոսների ակումբ