четверг, 25 октября 2018 г.

Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն և տիկին Էկա Բաքրաձեն կրթահամալիրի հյուրն են

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն և տիկին Էկա Բաքրաձեն կրթահամալիրի հյուրն են: Նոր ծրագրեր, գաղափարեն ու «Հայ- վրացական» հանրակրթական կամուրջների ընդլայնում:

Երևան 2800 /վրացերեն/

Երևանը վրացերենով նախագիծ - Երևան 2800
Քաղաքի կենտրոնում նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ Ավագ դպրոցի  11 դասարանի սովորողները վրացերեն լեզվով ներկայացնում են Երևանի տեսարժան վայրերը։

вторник, 16 октября 2018 г.

Վրաց նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլիի և Բեքա Սակվարելիձեի վարպետության դասը Հյուսիսային դպրոցում

Վրաց նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլին և Բեքա Սակվարելիձեն կրթահամալիրի տեխնոլոգների, կրտսեր և միջին դպրոցների սովորողների հետ անցկացրեցին վարպետության դաս: Վրաց լեզվի սովորողների համար սա լեզվի լավ փորձառություն էր: Սովորեցին նոր բառեր և արտահայտություններ:

воскресенье, 14 октября 2018 г.

Հանդիպում վրաց նկարիչների հետ


Այսօր Հյուսիսային դպրոցի «Հարթակ» ակումբում տեղի ունեցավ հանդիպում վրաց ժամանակակից նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլի և Բեքա Սակվարելիձեի հետ:

суббота, 13 октября 2018 г.

Հանդիպում վրաց նկարիչների հետ

Վաղը` հոկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի «Հարթակ» ակումբում տեղի կունենա հանդիպում վրաց ժամանակակից նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլի և Բեքա Սակվարելիձեի հետ:
Ծրագրում
  • Ծանոթություն նկարիչների գործունեությանը
  • Համատեղ վարպետության պարապմունքի քննարկում
  • Համագործակցային այլ նախագծեր, քննարկումներ

Մասնակիցներ
Կրթահամալիրի վրացախոսներ, տեխնոլոգներ, լրագրողներ:

четверг, 4 октября 2018 г.

Գյումրի

Խաչիկյան Անուշիկ
Գեղեցիկ է Գյումրին: Հին և միջին դարերում այն անվանել են Կումայրի, հետո Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական:  Գտնվում է Շիրակի դաշտում՝ Ախուրյան գետի ձախ ափին:Գյումրին հնագույն բնակավայր է:

среда, 3 октября 2018 г.

Գյումրու տոնը Գյումրիում

Քրիստինե Զախարյան

Վրացախոսների հետ այցելությունս դեպի Գյումրի արդեն երկրորդ անգամ էր: Անկեղծ ասած առաջին այցելության տպավորություններս ավելի մեծ էին, քան այս անգամ: Քաղաքը տոնական էր և մարդաշատ: Երևանից և տարբեր շրջաններից եկել էին քաղաքի տոնին մասնակցելու: