Քրիստինե Զախարյան
Վրացախոսների հետ այցելությունս դեպի Գյումրի արդեն երկրորդ անգամ էր: Անկեղծ ասած առաջին այցելության տպավորություններս ավելի մեծ էին, քան այս անգամ: Քաղաքը տոնական էր և մարդաշատ: Երևանից և տարբեր շրջաններից եկել էին քաղաքի տոնին մասնակցելու:
Տոնը կրում էր «Վերածնվող Գյումրի» անունը: Երկրաշարժից հետո Գյումրեցիները ամեն տարի, օրացույցով նշված ոչ նույն օրը նշում են Գյումրի քաղաքի տոնը: Երկրաշարժից հետո անցել է երեսուն տարի, ինչ խոսք վերածնվել է Գյումրին...
Գյումրին ինձ համար մեծ և գեղեցիկ քաղաք է, որը ամեն անգամ տեսնում ես յուրովի: Շատ են հրապարակները և պուրակները, ամեն փողոց ունի իր հրապարակը: Շատ են նաև երկրաշարժից մնացած շինությունները... նեղ փողոցներն ու տները, որոնք իրենց հնությամբ գեղեցկացնում են քաղաքը:
Երիտասարդական պալատում հանդիպեցինք Գյումրու վրացախոսների հետ: Ծանոթացանք օրվա օրակարգին, ներկայացրեցինք մեր ծրագրերը: Հանդիպումը կարճ տևեց, քանի որ նրանք պետք է պատրաստվեին տոնական համերգին:
Երեկոյան սկսվեց շատ սպասված համերգը: Երգեցինք, պարեցինք..
Տոնը ավարտվեց հանդիսավոր հրավառությամբ:

Комментариев нет:
Отправить комментарий