среда, 19 февраля 2020 г.

суббота, 15 февраля 2020 г.

Հայ վրացական բարեկամության գինի

Հոկտեմբերին Վրաստանի Կախեթիի քաղաք Լագոդեխիում կրթահամալիրի վրացերենի խմբի սովորողները և քոլեջի խաղողի և գինու դպրոցի ուսանողները վրաց ընկերների հետ իրականացրեցինք հայ վրացական «Խաղողաքաղի, գինու ստեղծման ծես» նախագիծը։ Հայաստանից մեզ հետ տարել էինք հայկական խաղող:
Նախագիծը իրականացվեց հայկական և վրացական Խաղողօրհնեքի, խաղող ճմռելու ծիսական, ազգային երգերի, պարերգերի կատարմամբ։ Արդյունքում ստացանք Հայաստանից տարված խաղողի և Լագոդեխիում քաղված
խաղողի միասնական հայ վրացական գինի։

«Հերեթի» պարի համույթը կրթահամալիրում

четверг, 13 февраля 2020 г.

Կլոր սեղան

Փետրվարի 14, Ժամը 11:00
Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրակարգում՝

Տյառնընդառաջի տոնախմբություն վրաց ընկերների հետ միասին


Փետրվարի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթամալիրի քոլեջում տեղի ունեցավ Տեառնընդառաջի (Տրնդեզ՝ տարածաշրջանային ավանդույթներ կրակի լեզվով) ծիսական տոնակատարությունը: Ծիսական տոնակատարությանը մասնակցում էին Վրաստանի ք. Լագոդեխից ժամանած հյուրերը:
Ուղիղ եթերը այստեղ

вторник, 11 февраля 2020 г.

Լագոդեխիի բարեկամները կրթահամալիրում են


Փետրվարի  11-16-ը Վրաստանի Կախեթիի, ք. Լագոդեխիի «Հերեթի» պարի պատանեկան համույթի 23 հոգանոց  խումբը  հյուրընկալվում է կրթահամալիրում: Նրանք արդեն կրթահամալիրի արևելյան դպրոցի կացարանում են։

четверг, 6 февраля 2020 г.

Ընդունելության ծրագիր



2020թ. փետրվարի  11-16-ը Վրաստանի Կախեթիի, ք. Լագոդեխիի «Հերեթի» պարի պատանեկան համույթի 23 հոգանոց  խումբը  հյուրընկալվում է կրթահամալիրում:

Ցուցակ