среда, 19 февраля 2020 г.

Վրաստանի ք. Լագոդեխիի ընդունելության հաշվետվություն


2020թ. փետրվարի  11-16-ը Վրաստանի Կախեթիի, ք. Լագոդեխիի «Հերեթի» պարի պատանեկան համույթի 23 հոգանոց  խումբը  հյուրընկալվում էր կրթահամալիրում:
Հայ և վրաց սովորողները համատեղ իրականացրեցին  Տրնդեզ. տարածաշրջանային ավանդույթներ կրակի լեզվով նախագիծը: Վրաց սովորողները նախապես ծանոթացել և սովորել էին տրնդեզի ծեսի պարերը և երգերը: 

Վրաստանի Լագոդեխիի սովորողների հետ կրթահամալիրի քոլեջի «Վերնատանը» կազմակերպվեց համատեղ ընթերցանություն «Ընթերցում ենք Ռուսթավելի»: Ընթերցանությանը ներկա էին Հայաստանում Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչները, դեսպանի տիկին Էկատերինե Բաքրաձեն:
Քոլեջի գինու դպրոցում հայ և վրաց պատանիները հայ վրացական խաղողից պատրաստված գինին շշալցրեցին և պիտակավորեցին։ Այդ գինին հայ վրացական բարեկամության իսկական խորհրդանիշ է: Փետրվարի 14 ին  կլոր սեղանի ժամանակ քննարկվեցին հետագա համատեղ նախագծերը։ Փետրվարի 15-ին մեկնեցինք Էջմիածին: Այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ եկեղեցի, հետո քայլեցինք դեպի Սբ.Գայանե: Էջմիածնից հետո եղանք Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանում։

Մանե Հակոբջանյան
Անուշ Ոսկանյան
Աննա Ստեփանյան
Կարինա Թովմասյան
Մերի Զաքոյան
Լուիզա Արտենյան 8
Անահիտ Հովսեփյան 8
Միլենա Քամալյան 8
Գայանե Համբարձումյան 8
Գրիգորյան Ինգա 8
Լիլի Ավագյան 
Նարե Խաչատրյան
Միլենա Գասպարյան /քոլեջ/
Անի Հարությունյան /քոլեջ/



Комментариев нет:

Отправить комментарий