воскресенье, 9 августа 2020 г.

Վրացերենի 2021-2022 ուսումնական տարվա ծրագիր

Ծրագրի իրականացման հիմքերը

Վրացերենի ուսուցումը իրականացվում է կրթահամալիրի Միջին դպրոցում որպես սովորողի ընտրությամբ գործունեություն, Ավագ դպրոցում՝ հանրակրթություն (սովորողն ընտրում է առաջարկվող 8 լեզուներից) և սովորողի ընտրությամբ բաղադրիչ (սովորողն ընտրում է առաջարկվող ցանկից): Ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Կրթության մասին և Հանրակրթության մասին օրենքները, Հանրակրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագիրը, Զարգացման ծրագիրը:

Իրավիճակի նկարագրություն

2009 թվականից  Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագիծը: Նախագծի շրջանակում կրթահամալիրում  իրականացվում է վրացերեն լեզվի ուսուցում:

Կարևոր է մայրենի լեզվից բացի հարևան երկրների լեզուների ուսուցումը, որը աշխարհաքաղաքական տարբեր իրադարձություններում կլինի ի նպաստ սովորողի:

Վրացերենի ուսուցման տասնամյա գործունեությունը խոսում է ամուր հիմքերի մասին: Հայ-վրացական կրթական փոխանակումների նախագծերի շնորհիվ հայ պատանիները լինում են հարևան երկրում, խոսում են վրացերեն, ապրում են վրացական ընտանիքներում: Այսպիսով լեզվի միջոցով կրթական ու բարեկամական կամուրջներ են հաստատվում հայ և վրաստանցի սովորողների միջև:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական պլանով վրացերենը սովորողի ընտրությամբ ինչպես հանրակրթական, այնպես էլ ընտրությամբ բաղադրիչի դասընթաց է: Միջին և Ավագ դպրոցում վրացերեն է ուսումնասիրում 8 տասնյակի չափ սովորող:  Տարվա ընթացքում երկու անգամ կրթական փոխանակումներով կրթահամալիրի սովորողները լինում են Վրաստանում տարբեր նախագծերով՝ լեզվի փորձառություն, «Ընթերցում ենք Ռուսթավելի», Էկոդաս Թբիլիսիում, Վրացական գինու տոնը Կախեթիում և այլն: Փոխադարձ այցելություներով կրթահամալիրում են հյուրընկալվում նաև վրաց սովորողները: Բազմաթիվ համատեղ նախագծերի և կրթական փոխանակումների-փոխայցելությունների  շնորհիվ հայաստանցի սովորողները ձեռք են բերում վրաստանցի ընկերներ, և հայ ու վրացի պատանիների համար ձևավորում են բարեկամության անհատական պայծառ էջեր:

Պարբերաբար հանդիպում-քննարկումներ ենք կազմակերպում վրաց ժամանակակից գրողների, գործիչների հետ ինչպես առկա, այնպես էլ առցանց հարթակներում: Մասնակցում գրական մրցույթների, համագործակցում վրաստանյան տարբեր կազմակերպությունների, Հայաստանում Վրաստանի դեսպանատան, Վրաստանի ազգային գրադարանի հետ: Մի շարք վրաստանյան դպրոցների հետ ունենք կնքած գործընկերության հուշագրեր, կազմակերպում ենք հայ-վրացական ճամբարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:

Այսպիսով վրացերենի ուսուցումը կրթահամալիրում զարգանում է, նոր գործընկերներ է ներառում, ընդլայնում է աշխարհագրությունը՝ Լագոդեխի, Անակլիա, Կախեթի, Բոլնիսի, Մանավի, Ջավախք ...

Վրաց լեզվի ուսուցման նպատակը

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի նպատակն է մեծացնել հարևան պետության քաղաքացիների, բարեկամ ժողովուրդների հաղորդակցումը, իրականացվող ամենատարբեր համատեղ նախագծերով լուծել կրթական խնդիրներ՝ փոխադարձաբար ավելի լավ ճանաչել ներկայիս Վրաստանը, Հայաստանը՝ իրենց տարածքով, բնակչությամբ ու նրա հոգեբանությամբ, յուրային դարձնել միմյանց, սովորել լեզուները, ծանոթանալ միմյանց մշակութային արժեքներինյուրացնել միմյանց երգ ու պարը, կարդալ միմյանց գրականությունը:

·         Վրացախոսների բլոգ
·         Կայքի վրացերենի էջ
·         Ուսումնական միջավայրը

 Առարկայի բովանդակային միջուկ

Լեզվագործունեություն, բառապաշար

·         Ով եմ ես, որտեղ եմ ապրում, սովորում
·         Ծանոթանալ, ներկայանալ
·         Գույներ, թվեր
·         Սա ինչ է, այն ինչ է, ինչպիսի տեսք ունի
·         Իմ ընտանիքը
·         Գնումներ կատարել: Հարց և պատասխան
·         Կողմնորոշում տեղանքում
·         Օրվա ռեժիմ, ժամ, շաբաթ, ամիս

Ընթերցումներ, գրականություն

·         Ռուսթավելի «Ընձենավորը»
·         Իլյա Ճավճավազե. բանաստեղծությունները
·         Սուլխան Սաբա Օրբելիանի առարկները
·         Վրաց ժամանակակից գրողներ

Մշակութային բաղադրիչ

·         Ազգային երգի և պարի ուսուցում
·         Վրացական ծեսերը՝ գինու ծեսը, Նոր տարի, Տրնդեզ
·         Վրացական խոհանոց
·         Վրացական արտ միջավայր

Քննարկումների, էսսեների թեմաներ

·         Հայ-վրացական հարաբերություններ
·         Վրացական խոհանոց
·         Ինչո՞ւ հենց վրացերեն
·         Համացանցի դերը իմ կյանքում
·         Առցանց շփումը վրաց ընկերների հետ
·         Վրաստանի հրաշալիքները
·         Հայ-վրացական ընդհանրություններ

Ծրագրի հիմնական ուղղությունները

·         Թարգմանություններ
·         Քննարկումներ
·         Ընթերցում եմ...
·         Կրթական փոխանակման ծրագրեր
·         Մասնագիտական ճամփորդություններ, լեզվի փորձառություն
·         Վրացական ճամբարներ
·         Վրացերենի ենթակայքի սպասարկումը սովորողի և ուսուցչի համատեղ աշխատանք
·         Դպիր ամսագրի վրացերեն էջի ապասարկում, տարածում

Կրթահամալիրի ուսումնական օրացույցի հավելվածը վրացախոսների օրացույցն է, որը ձևավորվում է վրաց գործընկերների, Հայաստանում Վրաստանի դեսպանության հետ համատեղ առաջարկների հիման վրա:

Վրացախոսների ակումբը կազմակերպում է Կրթահամալիրային օրացույցով նշված տոներ

·         Վրացերենի պետական տոնը Կրթահամալիրում

·         Թարգմանչական ստուգատեսներ

·         Թբիլիսոբա

·         Սայաթ Նովա. Վարդատոն

·         Երկարաժամկետ նախագծերից

o   «Ընթերցում ենք Ռութավելի»

o   Հայ-վրացական հանրակրթական ընկերություն

o   Տարածաշրջանային լեզուները համագործակցային նախագիծ

·         Լեզվի փորձառություն

o    «Վրացական գինու կենտրոն Կախեթի»

o   Վրացական արտ միջավայր

o   Վրացական խոհանոց

·         Հանդիպումներ վրաց գործիչների հետ՝ Հայաստանում և Վրաստանում

 Գնահատման հիմքում ընկած է

·         խոսք
·         գործնական աշխատանք
·         հարց ու պատասխան
·         նախագծերի մասնակցություն
·         ճամփորդություն
·         ամփոփում-հաշվետվություններ

Սովորողի բլոգում պետք է առկա լինի վրացերենի բաժին, որտեղ արտացոլվում է ուսումնական գործընթացը

Գործընկերներ

·         Հայաստանում Վրաստանի դեսպանատուն
·         Թբիլիսիի հանրակրթական դպրոցներ՝ 98, 37,24,2,104
·         Լագոդեխիի թիվ 1, 2  դպրոցներ
·         Լագոդեխիի «Հերթեի» պարի համույթ

·         Թբիլիսիի ազգային գրադարան
·         «Ապագայի ճամբար» Վրաստանի կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ
·         Բոլնիսի «Դավիթիանի»  մասնավոր դպրոց

·         Ջավախքի Վաչիան, Դամալա, գյուղերի դպրոցներ, Ախալքալաքի թիվ 1 դպրոց