Պարոն Աշոտ, ուզում ենք շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձը, 2020 -2021 ուսումնական տարվա սկիզբը։ Հայտնում ենք մեր խորին հարգանքն ու սերը Ձեր հանդեպ: Ձեր արժանիքները, հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրերի զարգացման մեջ Ձեր ներդրումն անգնահատելի է:
Մեր և Ձեր ուսումնական հաստատությունների միջև բարեկամությունը, ընկերությունը տարիների պատմություն ունի։ Ձեզանից սովորել և փոխառել ենք մասնագիտական մեծ փորձ: Ես որպես դպրոցի հիմնադիր՝ իմ տնօրինած ուսումնական հաստատությունում օգտագործում եմ լրացուցիչ կրթության դասընթացների, ընտրությամբ դասընթացների հեղինակային կրթական ծրագրերի մշակումները։ Փոխառում, շարունակաբար վերցնում ենք Ձեր հավաքանու մասնագիտական փորձը, բաց դպրոցական մոդելը, ամառային փոխանակման ծրագիրը, որոնց մասնակցում են վրացի ուսանողները, ուսուցիչները: Հուսով եմ` մեր բարեկամության հանրակրթական կամուրջը հետագայում էլ ավելի կամրապնդվի:
Ես կարող եմ Ձեզ համարձակորեն իմ ուսուցիչն, ավագ ընկերն անվանել: Դուք Վրաստանի և Հայաստանի կրթական միջավայրում, բարեկամության կամուրջ եք:
Դուք բարության, խաղաղության աղավնի եք, որն իր շուրջն է հավաքել բոլոր Սեբաստացիներերին: Դուք գործով ապացուցեցիք, որ՝ «Բարեկամությունը, բարությունը ազգություն և կրոն չունի», «Բարությունը, սերը և բարեկամությունը ջնջում են սահմանները: Ես սիրում եմ Ձեզ իմ Սեբաստացիներ, դուք իմ երկրորդ ընտանիքն եք:
Պարո՛ն Աշոտ, թող Աստված օրհնի Ձեզ՝ երկարակեցութուն, առողջություն և հաջողություններ տա, քանի որ Դուք Սեբաստացիների սիրտն ու հոգին եք:
Շնորհավորում ենք Ձեզ գալիք տարեդարձի կապակցությամբ և հուսով եմ, որ շուտով կհանդիպենք՝Երևանում՝ մեր սիրելի կրահամալիրում, կարոտով և սիրով սպասում ենք Ձեզ՝Վրաստանում:
Մեծ սիրով և հարգանքով
Վրաստանի, քաղաք Բոլնիսի «Դավիթիանի» դպրոցի հիմնադիր տնօրեն ՝Մարինա Գորշկովա
Комментариев нет:
Отправить комментарий