Թիլիսիի 37 դպրոցի տնօրեն Լ. ՄելաձեՄխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն պարոն Աշոտ Բլեյանին
Ողջունում եմ Ձեզ՝ որպես մեր դպրոցի լավագույն բարեկամին և գործընկերոջը, ողջունում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի յուրաքանչյուր դասավանդողի և սովորողի: Պարոն Աշոտ, շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը,
Ձեր ուսումնական հաստատությունում Դուք ստեղծել եք անվտանգ, արդյունավետ, կազմակերպված ուսումնական միջավայր՝ սովորելու և աշխատելու համար: Ողջունելի է, որ դպրոցը խրախուսում է աշխատանքի նկատմամբ ստեղծագործական մոտեցումը, հետազոտական և նորարարական ծրագրարային աշխատանքը: Սովորողների համար ստեղծել եք որակյալ կրթություն ստանալու բոլոր պայմանները: Պայմաններ՝ գաղափարների և հայացքների ազատ արտահայտման համար: Մենք մեծ ջերմությամբ ենք հիշում կրթահամալիրում իրականացրած մեր համատեղ բոլոր նախագծերը: Կրթահամալիրային առօրյան անջնջելի հետք է թողել հյուրընկալվող խմբի մանկավարժների և սովորողների հիշողույան մեջ: Մենք ուրախ կլինենք մեր դպրոցների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում խորացնել մեր համագործակցությունը և մասնակցել նոր ու հետաքրքիր նախագծերի: Պետք է նշեմ, որ մենք արդեն՝ մի քանի համատեղ նախագծեր ենք իրականացրել: Եվ վերջապես, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել Ձեզ՝ Ձեր կյանքի գեղեցիկ տարեթվի առթիվ:Շնորհավորում եմ բոլոր սեբաստացիներին՝ ուսումնական տարվա սկիզբի առիթով: Դուք, պարոն Աշոտ, իսկապես ժամանակակից, մրցունակ դպրոցի ժամանակակից առաջնորդ եք:
Հարգանքներով՝ Թիլիսիի 37 դպրոցի տնօրեն Լ. Մելաձե
Комментариев нет:
Отправить комментарий