среда, 30 апреля 2014 г.

Մայիսյան 9-րդ հավաքին Վրացախոսների ակումբի մասնակցությունը

1.     1. Հ. Թումանյանի “Երկինքը փուլ է գալիս” հեքիաթի թարգմանություն հայերենից վրացերեն: Դպրոց-պարտեզի 2.1 դասարանի հետ հեքիաթի բեմադրություն, ներկայացում:
2.      2. 9-րդ հավաքին ներկայացվող բոլոր նյութերի թարգմանություն հայերենից վրացերեն;
3.      3. Արտագնա կլոր սեղան Արագածոտն մարզի Բազմաղբյուր գյուղի դպրոցում:
 Մասնակիցներ՝ էկոլոգների և վրացախոսների ակումբներ


вторник, 29 апреля 2014 г.

Հինգ հագեցած ու հետաքրքիր օրեր...

Սպասում էինք մեր վրաց ընկերներին, անհամբեր սպասում , երբ ենք տեսնելու նրանց, նրանց հետ անցկացնելու հետաքրքիր ու հագեցած օրեր, արդեն Երևանում : Հայաստան , Սուրբ Երրորդություն եկեղեցի ահա սպասված պահը եկավ, արդեն այստեղ էին մեր վրացի ընկերները : Բարձր տրամադրություն , ժպիտներ : Վերջապես հանդիպում ու գրկախառնություն :

воскресенье, 27 апреля 2014 г.

Հերթական վրացերենի բաց դաս վրաց ընկերների հետ միասին

Այսօր, ավագ դպրոց վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ կրթահամալիրի վրացախոսների և Թբիլիսիի 98 դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհի Նանա Իսակիձեի սովորողների համատեղ բաց դասը:

Վրացերեն - առարկայական ծրագիր

Վրացերեն
Առարկայական ծրագիր
Շաբաթական 4 ժամ
Ծրագիրը նախատեսված է վրացերեն սովորել ցանկացողների և վրացերենը տարբեր մակարդակով իմացողների համար` որպես ավագ դպրոց-վարժարանի օտար լեզվի-թարգմանության, մեդիալրագրության և իրավագետ-քաղաքագետների  խորացված ուսուցման սովորողների ընտրությամբ օտար լեզու կամ որպես լրացուցիչ կրթություն` անկախ սովորողների տարիքից: Նպատակըհարևան պետության քաղաքացիների հետ հաղորդակցվելու կարողությունների մեծացում, հասակակիցների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություն:

понедельник, 14 апреля 2014 г.

Վրացերենի բաց դաս Վրաստանի դեսպանի հետ միասին

Այսօր ապրիլի14-ին ամբողջՎրաստանում նշվում է վրաց լեզվի պետական տոնը: Ամեն տարի կրթահամալիրում այս օրը նշվում է մեծ տոնախմբությամբ, Վրաստանից գալիս են շատ հյուրեր: Վրացական երգի և պարի խմբեր: Այս տարի կրթահամալիրում վրացերենի տոնը նշվեց ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 14-ին կրթահամալիրում կազմակերպվեց վրացերենի բաց դաս:

суббота, 12 апреля 2014 г.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատեսի ամփոփում

Ապրիլի 14-ին, ժամը  12:30 , «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մրջին  դպրոցի ակումբում վրացախոսների ակումբը կներկայացնի «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի ստուգատեսի ամփոփում, վրացերենի ակումբի գործուներությունը: Ստուգատեսին  կմասնացի նաև ՀՀ Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

Ողջույն: Կարոտել եմ Թբիլիսին ու ինձ հյուրընկալած ընտաիքին:

Սկսեմ սկզբից:
Ուղևորվեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու մոտից: Ժամեր անց հասանք Թբիլիսի, մտանք թիվ 98 դպրոց, ու քիչ հետո դպրոցի ուսուցիչներից մեկը սկսեց կարդալ մեր անունները ու մեզ իրենց տանը հյուրընկալող սովորղների անունները:

Հայերեն վրացերեն թարգմանություններ


вторник, 8 апреля 2014 г.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատես


Ստուգատեսի նպատակը​
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծերի նպատակն է հարևան պետության քաղաքացիների հետ մեծացնել հաղորդակցումը՝ համատեղ իրականացնելով ամենատարրբեր նախագծեր: