вторник, 8 апреля 2014 г.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատես


Ստուգատեսի նպատակը​
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծերի նպատակն է հարևան պետության քաղաքացիների հետ մեծացնել հաղորդակցումը՝ համատեղ իրականացնելով ամենատարրբեր նախագծեր:
Նախագծերի միջոցով լուծվում են մի շարք կրթական խնդիրներ. ավելի լավ են ճանաչում ներկայիս Վրաստանը՝ տարածքով, բնակչությամբ, հոգեբանությամբ: 
Զարգանում է լեզվազգացողությունը, լեզվական հմտություններ են ձեռք բերվում, մերոնք ծանոթանում են վրաց մշակութային արժեքներին՝ տարածելով նաև մերը: 
Բազմաթիվ համատեղ նախագծերի և փոխադարձ այցելությունների շնորհիվ սովորողները ձեռք են բերում վրաստանցի ընկերներ՝ հայ ու վրացի պատանիների համար ձևավորվելով բարեկամության անհատական պայծառ էջեր:​
Ծրագիր
1.    Խմբերի ներկայացում
  • Վրացախոսների ակումբ, Ռինա Շագինյան և ընկերներ
  • Փոքրիկ վրացախոսներ, Հռիփսիմե Առաքելյան և ընկերներ
  • Մարթա Ասատրյան և ընկերներ
2.    Կայքերի ներկայացում
3.    Ուսումնական նախագծերի ներկայացում
4.    Ընտանեկան կամուրջներ
  • Սովորողները ներկայացնում են ֆիլմեր, հարցազրույցներ, պատումներ
  • Վրաստանյան ընտանիքների մասին
  • Ծնողների վերաբերմունքը վրացերենի ուսուցմանը, վրաստանյան կրթական կապերին
5.    Թարգմանություններ
  • Թարգմանությունների մեդիափաթեթ

Комментариев нет:

Отправить комментарий