Այսօր ապրիլի14-ին ամբողջՎրաստանում նշվում է վրաց լեզվի պետական տոնը: Ամեն տարի կրթահամալիրում այս օրը նշվում է մեծ տոնախմբությամբ, Վրաստանից գալիս են շատ հյուրեր: Վրացական երգի և պարի խմբեր: Այս տարի կրթահամալիրում վրացերենի տոնը նշվեց ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 14-ին կրթահամալիրում կազմակերպվեց վրացերենի բաց դաս:
Բաց դասին ներկա էին Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատողները դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի գլխավորությամբ: Վրասախոսների ակումբի սովորողներս վրացերեն լեզվով ներկայացրեցինք մեր կայքի վրացերեն էջը, Վրացախոսների ակումբի բլոգը, «Դպիրի» վրացերեն էջը: Վրացերեն ներկայացրեցինք մեր կողմից իրականացրած նախագծեր: Դեսպանն շատ էր հավանել մերԿրթահամլիրը, ու մեր վրացախոսների ակումբը: Ես Նարեկի հետ միասին ներկայացրեցի Շոթա Ռուսթավելի նախագիծը: Դեսպանն ասաց, որ նա ուզում է նվերներ տալ այն սովորողներին, ովքեր լավ են սովորում: Առաջին մրցանակն ինձ հասավ ( ինքս էլ չէի սպասում), որը շատ պարտավորեցնող է, պետք է ավելի ու ավելի լավ սովորեմ: Դասը լավ անցավ. դեսպանն իր ոգևորությունը արտահայտեց, խոսեց հայ և վրացի ազգերի դարավոր բարեկամության մասին, նշեց, որ այդ բարեկամության իսկական շարունակությունը սա է: Տիար Բլեյանն էլ իր հերթին ներկայացրեց Կրթահամալիրում վրացերենի դերի մասին, ուսումնական տարբեր նախագծերի և ուսումնական ճամփորդությունների մասին, որոնք ամրապնդում են հարևան երկրների կապերը: Շատ շնորհակալ եմ իմ ընկեր Ռիանից, նրա շնորհիվ մենք հիմա գիտենք համարյա ամեն ինչ Վրաստանի մասին և կարող ենք շփվել վրացերեն:Страницы
- Գլխավոր
- Միջին դպրոցի վրացախոսները
- Առաջադրանքներ 10-րդ դասարան
- Առաջադրանքներ 11-րդ, 12-րդ դասարան
- Հոդված
- Թարգմանություններ
- Վրացերենի տեսադաս
- Երևանը վրացերենով նախագիծ - Երևան 2800
- Իմ մասին
- Հայ-վրացական հանրակրթական ընկերություն
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
- Ճամփորդություններ
- "მხითარ სებასტაცი" სასწავლო კომპლექსი
- Վրացերենի 2022-2023 ուսումնական տարվա ծրագիր
- Ուսումնական առաջին շրջանի գործունեության ամփոփում
- 2019-2020 ուստարվա իրականացված նախագծեր
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий