Սպասում էինք մեր վրաց
ընկերներին, անհամբեր սպասում , երբ ենք տեսնելու նրանց, նրանց հետ
անցկացնելու հետաքրքիր ու հագեցած օրեր, արդեն Երևանում : Հայաստան ,
Սուրբ Երրորդություն եկեղեցի ահա սպասված պահը եկավ, արդեն այստեղ էին մեր
վրացի ընկերները : Բարձր տրամադրություն , ժպիտներ : Վերջապես հանդիպում
ու գրկախառնություն :
Բոլորս գնացինք դեպի տուն , հանգստանալու ու հավաքվելու : Երբ եկանք դպրոց եկել էին նաև Թբիլիսիից ժամանած մեր մյուս վրացի ընկերները` Սոլիկո Վիրսալաձեր դպրոցի սովորողները: Մեր վրացի ընկերները եկել էին մասնակցելու Էկոտուր 2014-ին, իսկ մի խումբը Թբիլիսիի 98 դպրոցի վրացերեն լեզվի ուսուցչուհի Նանա Սանիկիձեի գլխավորությամբ եկել էին որպեսզի շարունակեինք Թբիլիսիում սկսված մեր համատեղ նախագիծը: Այդ նախագծի շրջանակներում ընկեր Վահրամի և նրա սովորողների հետ միասին եղանք Էջնիածնում, եղանք Սուրբ Գայանե և Հռիփսիմե եկեղեցիներում: Ապրիլի 26-ին Նանա Սանիկիձեի և նրա սաների հետ միասին անցկացրեցինք վրացերենի հերթական համատեղ բաց դասը: Այս անգամ դասի թեման վրաց հայտնի առակագիր և հասարակական գործիչ Սուլխան Սաբա Օրբելիանին էր: Մենք ուսումնասիրել և վրացերենից հայերեն ենք թարգմանել նրա առակներից մի քանիսը: Ինչպես մենք, այնպես էլ մեր ընկերները պատրաստել էին շատ գեղեցիկ և հետաքրքիր ֆիլմեր: Դասի ընթացքում կատարեցինք ֆիլմերի ցուցադրություն և քննարկում, ինչ է ուզում ուսուցանել տվյալ առակը: Թբիլիսիի 98-րդ դպրոցի վրացերենի խմբի հետ քննարկեցին մեր հետագա անելիքները, նախագծերը: Այս հինգ օրերը վրացախոսներիս համար շատ հագեցած էր, կարևոր ու հետաքրքիր: Այս օրերի ընթացքում մենք մեր վրաց հյուրերի հետ փորձում էինք խոսել և շփվել միայն վրացերեն: Սա շատ կարևոր լեզվի փորձառություն էր մեզ համար:
Սոնա Մայիլյան

Комментариев нет:
Отправить комментарий