Ողջույն, ես «Հերեթի» համույթի ղեկավար Կախա Կոբախիձեն եմ: Ինձ համար մեծ պատիվ է եղել, որ մի քանի անգամ իմ համույթի հետ հյուրընկալվել եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որի տնօրենը պարոն Աշոտ Բլեյանն է: Աշոտ Բլեյանի մասին կարելի է երկար խոսել՝ նա դրական անձնավորություն է՝ մեծ ներդրում ունի հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծի ստեղծման, զարգացման մեջ: Կրթահամալիրում ուսուցանվում է վրացերեն, այնտեղ սիրում են վրացական պարն ու երգը: Սրտանց շնորհավորում ենք ուսումնական տարվա սկիզբը և Աշոտ Բլեյանի ծննդյան տարեդարձը: Ցանկանում ենք, որ պարոն Աշոտը միշտ ղեկավարի կրթահամալիրը, քանի որ նա իր ուժ ու եռանդով չի զիջում ոչ մի երիտասարդի:
Ուրախ եմ, որ ճանաչում եմ Ձեզ, պարոն Աշոտ, շնորհակալություն այն գործի համար, որ Դուք անում եք վրաց ժողովրդի համար:
Ամբողջ համույթի անունից ևս մեկ անգամ շնորհավորում ենք ծննդյան տարեդարձը, ցանկանում ենք առողջություն, հաջողություններ, ամենայն բարիք: Սիրով և մեծ ուրախությամբ հրավիրում ենք Ձեզ՝ Վրաստան՝ Լագոդեխի: Շնորհակալություն, պարոն Աշոտ
Комментариев нет:
Отправить комментарий