Այսօր Հյուսիսային դպրոցի «Հարթակ» ակումբում տեղի ունեցավ հանդիպում վրաց ժամանակակից նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլի և Բեքա Սակվարելիձեի հետ:
Նկարիչները ներկայացրեցին իրենց գործունեությունը, քննարկվեց հոկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցող համատեղ վարպետության պարապմունքը: Խոսեցինք հետագայում համագործակցական նախագծերի շուրջ: Երիտասարդ նկարիչները սիրով հրավիրեցին իրենց ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին ժամը 18:00, ՀՀ Ազգային պատկերասրահում:
Комментариев нет:
Отправить комментарий