Խաչիկյան Անուշիկ
Գեղեցիկ է Գյումրին: Հին և միջին դարերում այն անվանել են Կումայրի, հետո Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական: Գտնվում է Շիրակի դաշտում՝ Ախուրյան գետի ձախ ափին:Գյումրին հնագույն բնակավայր է: Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ: 1837 թ-ին` Ռուսաստանի Նիկոլայ I ցարի այցելությունից հետո, Գյումրին նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվել է Ալեքսանդրապոլ: Քաղաքը հայտնի էր իր աշուղներով Ջիվանի, Շերամ, Ֆահրադ, Հայաթի և ուրիշներ: Ինչպես նաև եկեղեցիներով՝ Սբ Փրկիչը, Սբ Աստվածածինը, Սբ Գևորգը և այլն: Գործում էին օրիորդաց գիմնազիան, առևտրական ուսումնարանը, ծխական ու մասնավոր դպրոցներ, երկու տպարան, կինոթատրոններ, հրատարակվում էին թերթեր, հանդեսներ, գրքեր, օրացույցներ, կազմակերպվում էին թատերական ներկայացումներ:
Ուրախ եմ, որ վրացախոսների հետ միասին արդեն երկրորդ անգամ է այցելում եմ Գյումրի, ծանոթանում եմ Գյումրու մշակույթին և պատմությանը
Комментариев нет:
Отправить комментарий