воскресенье, 4 марта 2018 г.

Գյումրու վրացախոսների ակումբ - երկօրյա վերապատրաստում


Մարտի 2-3 ին Գյումրու վրացախոսների ակումբը ժամանեց կրթահամալիր երկօրյա վերապատրաստման: Կրթահամալիրի վրացախոսները անհամբեր սպասում էին Գյումրու վրացախոսներին: Դիմավորեցինք Մայր դպրոցում, ծանոթացանք: Հավաքվեցինք համերգասրահում, որտեղ կրթահամալիրի վրացախոսների ակումբի սովորողներն ու Կայծերը պարուսուցում կազմակերպեցին: Եղանք նաև ուսումնական ագարակում և Արևմտյան դպրոցում:

Երեկոյան բոլորս միասին գնացինք Երևանի կենտրոն, քայլքով անցանք Հանրապետության Հրապարակով, Հյուսիսային պողոտայով, Անկախության Հրապարակով մինչև Կասկադ:
Շաբաթ օրը Հյուսիսային դպրոցում առավոտը սկսվեց պարերգերի, պարերի ուսուցմամբ: Հետո հավաքվեցինք «Հարթակ» ակումբում: Կրթահամալիրի և Գյումրու վրացախոսների ակումբների սովորողները, բաժանվելով փոքր խմբերի: Նրանք աշխատեցին բլոգավարության, առցանց ուսուցման ուղղությամբ:
Ես որպես կրթահամալիրի վրացախոսների ակումբի ղեկավար Գյումրու վրացախոսների ակումբի դասավանդող Ալլա Հովհաննիսյանի հետ մասնագիտական խորհրդատվություն եմ անցկացրել, ցույց եմ տվել թե ինչպես աշխատել բլոգով, աշխատել հեռավար: Պայմանավորվեցին, որ միշտ կլինենք կապի մեջ:

Պարի ուսուցում Գյումրիի վրացախոսնորի ակումբի հետ



Комментариев нет:

Отправить комментарий