Այսօրվա մեր ամառային ուրախ ճամբարային օրը վրացախոսների ջոկատով անցկացրեցինք «Հաղթանակ» զբոսայգում:
Ծանոթացանք այնտեղի հուշարձանների հետ, «Հաղթանակ» զբոսայգին կամ «Մոնումենտ»-ը կենդանի պատմություն է: «Մայր Հայաստան» արձանի տեղը եղել է Ի.Ստալինի արձանը: 1967 թվականին տեղադրվեց «Մայր Հայաստան»-ը: Երեք տարի անց հուշահամալիրի շենքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը:
1995թ. այն վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարան: Այգում գործում են տարբեր կարուսելներ՝ պտտվող անիվը, շղթան, ավտոդրոմը, ճոճանակը, Մանկական շղթան, օրբիտան և ուրախ բլուրը: Նստեցինք տարբեր կարուսելներ, համտեսեցինք համեղ պաղպաղակ...Բաժանեցինք կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները: Ուրախ և բովանդակալից օր էր այսօրվա մեր ճամբարային օրը:

Комментариев нет:
Отправить комментарий