Ես Անի Հարությունյանս այս տարի ընդունվելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ ընտրել եմ Նախադպրոցական բաժինը , իսկ օտար լեզուներից ՝ վրացերենը , որը անչափ հետաքրքիր լեզու է ։
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1- ը
պատրաստվում ենք ճանապարհորդության դեպի Կախեթիի շրջան , որի կենտրոնը Լագոդեխին է ։ Մեզ այնտեղ են հրավիրել «Հերեթի» պատանեկան համույթի կրթահամալիրի գործընկերները ։ Այնտեղ այցելելու ենք Լագոդեխիի համար 3 դպրոցը մասնակցելու ենք վրացերենի դասերին , պարի փորձերին ։ Իրականացնելու ենք հայ-վրացական միասնական «Խաղողի և գինու» նախագիծը , մասնակցելու ենք խաղողի բերքահավաքին, որը կոչվում է «Ռթվելի» ։ Ինձ անչափ հետաքրքիր է նրանց առօրյան, կենցաղը և բնավորության գծերը ։
Ես ուրախ եմ ,որ այդ հնարավորությունը ընձեռնվել է մեզ, քանի որ այդ այցս դեպի Վրաստան ինձ համար կլինի նաև լեզվի փորձառություն ։ Ես կծանոթանամ Վրաստանի մշակույթին և պատմությանը ։

Комментариев нет:
Отправить комментарий