понедельник, 21 октября 2019 г.

Գինու կենտրոն Կախեթի


Սիմոնյան Գևորգ
Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» քոլեջում, օտար լեզուներից ընտրել եմ վրացերենը:
«Հայ֊վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը մեկնելու ենք Կախեթիի։ Տեղակություն Կախեթիի մասին։

Կախեթ անունը առաջացել է արևելավրացական կախ ցեղի անունից, իսկ -եթ վերջածանցը վրացերենում ցույց է տալիս տեղ ։ Ժամանակակից Կախեթի մարզը ներառում է պատմական Վրաստանի երեք գավառների՝ Կախեթի, Կուխեթի ու Գարդաբանի տարածքը։ Վրացական բանահյուսության համաձայն, Քարթլիս Ցխովրեբա ավանդազրույցը պատմում է Քարթլոս նախահոր 5 որդիների մասին, որոնցից 3-ը կոչվում էին վերոնշյալ երեք գավառների անուններով։ Բարեխառն լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը ։ Դարեր ի վեր այստեղ զբաղվել են անասնապահությամբ, երկրագործությամբ ՝ ինչպես նաև զարգացած է եղել խաղողագործությունը: Մեծ հռչակ ունեն Կախեթիի գինիները։ Կախեթիում իրականացնելու ենք միասնական «Խաղողի և գինու» նախագիծը։

Комментариев нет:

Отправить комментарий