воскресенье, 8 сентября 2019 г.

«Մանավիի ճամբար» հաշվետվություն



«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում Վրաստանի դեսպանի աջակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները օգոստոսի 20-ից 26-ը մեկնեցին Վրաստանի Կախեթիի Մանավիի միջազգային ճամբար։ Մանավին գյուղ է շրջապատված գեղեցիկ անտառներով։ Այն գտնվում է Վրաստանի հիասքանչ բնության գրկում՝ Կախեթիի Սագարեջոյի շրջանում։ Ծովի մակևերույթից 750 մ․ բարձրության վրա, Մանավին քաղաք Սագարեջոյից հեռու է 15 կիլոմետր։ Այս տարի կրթահամալիրի ավագ, միջին դպրոցների սովորողների երրորդ խումբն էր մասնակցում Վրաստանում կազմակերպվող միջազգային ճամբարներում։ Սովորողների հետ տարվա ընթացքում աշխատել էինք, համացանցով ուսումնասիրել  էինք տեղանքը, որտեղ կազմակերպվում են Վրաստանյան միջազգային ճամբարները:

Մանավիում կազմակերպվող «Ապագայի» ճամբարում այդ օրերին մասնակցում էին Վրաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից ժամանած 140 սովորող, կրթահամալիրը ներկայացնում էին ավագ և միջին դպրոցների 29 սովորող։ Ճամբարում գործում էր 6 ջոկատ, մեր սովորողները բաժանվել էին երեք ջոկատներով, յուրաքանչյուր ջոկատում կային հայ և վրացի հասակակիցներ։ Ճամբարի ղեկավարությունը այդպես էր կազմակերպել, որպեսզի հայ և վրացի երեխաները ծանոթանան, ընկերանան, սովորեն միմյանց լեզուն, հետագայում կապ ստեղծեն միմյանց հետ։

Ճամբարի առօրյան շատ հագեցած էր. առավոտյան մարզումներ,  ինտելեկտուալ և ռազմամարզական խաղեր, սեմինարներ, երաժշտական, պարային և թատերական ներկայացումներ, սպարտային մրցույթներ, տեխնոլոգիական աշխատանքներ, միջավայրի խնամք և տոնախմբություններ։  Սպորտային օլիմպիադային շախմատի առաջնության ժամանակ կրթահամալիրի սովորող Փիլիպոսյան Գոռը գրավեց պատվավոր առաջին տեղը։ «Օլիմպոս» խաղի ժամանակ Հայաստանը ներկայացրեցինք Փափուռի և Շավալի պարերով, բոլորը շատ գոհ մնացին մեր պարից։

Առանձնակի կարևորում եմ իմ մասնակցությունը ճամբարային առօրյայում և աշխատանքը ջոկատներում, քանի որ անգլերեն և ռուսերեն լեզուների թերի իմացության պատճառով շփումը և հաղորդակցությունը ջոկատներում իրականացվում էր հիմանկանում իմ միջամտությամբ։
Մասնավորապես վրացերենից հայերեն էին թարգմանվում այնպիսի ինտելեկտուալ խաղեր, ինչպիսին է «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»։ Սեմինարների թարգմանությունը վրացերենից հայերեն ճամբարային ծրագիրը ավելի պարզ և հասանելի էր դարձնում մեր սովորողների համար։ Եղան նաև բարդություններ, քանի որ սովորողների միչև տարիքային տարբերությունը մեծ էր (12-18 տարեկան)։
Հուսով եմ այս ճամբարը մեր սովորողների հիշողության մեջ երկար կմնա, նրանց և վրաց հասակակիցների միջև ընկերական կապը կպահպանվի երկար։

Ստեփանյան Աննա

Մարիամ Մայիլյան

Համբարձում Մանջոյան

Անուշիկ Խաչիկյան




Комментариев нет:

Отправить комментарий