Զախարյան Քրիստինե
«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում Վրաստանի դեսպանի աջակցությամբ կրթահամալիրի սովորողներիս հետ օգոստոսի 20-ից 26-ը եղանք Վրաստանի Կախեթի շրջանի Մանավիի միջազգային ճամբարում: Սա ինձ ընձեռնված մեծ հնարավորություն էր առաջին անգամ առանց ծնողներիս երկրից դուրս գալու և մասնակցելու միջազգային ճամբարին:
Երթևեկությունը վաղ առավոտյան սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Վրաստանում առաջին անգամ չէի, շատ անգամներ եմ եղել, բայց կրթահամալիրի սովորողների հետ առաջին անգամ էր:
Ժամեր անց Թբիլիսի հասնելուն պես մեզ դիմավորեցին Մանավիի ճամբարի կազմակերպիչները և մեզ ուղեկցեցին միջև ճամբար: Ճամբարը շրջապատված էր անտառներով, գեղեցիկ էին լեռները: Անկեղծ ասած, ես այդքան էլ չեմ սիրում բնություն, անտառներ, և ճամբար հասնելուն պես արդեն մտածում էի, որ չպետք է գայի, բայց հիմա մտածում եմ, թե ինչքան բան կկորցնեի, այդքան լավ ժամանակները, հիշարժան պահերը, նոր վրացի ընկերներս չէին լինի: Ինչպես նշեցի, բնություն չեմ սիրում, բայց այս անգամ այնքան հեշտ հարմարվեցի բնությանը: Մեզ բաժանեցին ջոկատ առ ջոկատ: Մեր ջոկատում կային վրացիներ, որոնք հիմա արդեն մեր ընկերներն են: Քանի որ ես կրթահամալիրում վրացերեն եմ սովորում, փորձում էի խոսել վրացիների հետ, և նրանք շատ էին զարմացել, որ մեր կրթահամալիրը այդպիսի հնարավորություն է տալիս սովորելու: Սա նաև շատ լավ ճամփորդություն էր լեզվի փորձառության համար: Ամեն ինչ լավ էր, օրերը անցնում էին շատ արագ, երևի դա նրանից էր, որ օրվա ընթացքում զբաղվածությունը շատ էր, և շատ բան էինք հասցնում անել: Օրվա ընթացքում բաժանված ջոկատներով խաղեր էինք խաղում: Մեզ հետ անցկացնում էին Էկօ դասեր, ինչպես նաև ռազմական և առողջապահական դասեր: Իսկ երեկոյան լինում էր խնջույքներ, պարում էինք, երգում էինք, հետո հոգնած ու սպառված գնում քնելու: Օրերն անցնում էին արագ, և արդեն վերադառնալու ժամանակն էր, չէի ուզում գալ Երևան, արդեն կապվել էի այդտեղի մարդկանց, մեր խմբի ջոկատավարների հետ: Ոչ մի շաբաթ այսքան արագ և հիշվող չէր անցել, ինչպես այս մեկը: Եվ այսպես ամեն ճամփորդությունից մնում են միայն հիշարժան պահեր, լավ ընկերներ և շատ կարոտ:

Комментариев нет:
Отправить комментарий