пятница, 26 июля 2019 г.

Միջազգային ճամբար


«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում,
Վրաստանի դեսպանի աջակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները օգոստոսի 20-ից 26-ը կմեկնեն Վրաստանի Կախեթիի Մանավիի միջազգային ճամբար։

Այս տարի կրթահամալիրի ավագ, միջին դպրոցների սովորողների երրորդ խումբն է լինելու Վրաստանում միջազգային ճամբարի մասնակից։ Սովորողների հետ տարվա ընթացքում աշխատել ենք, համացանցով ուսումնասիրել ենք տեղանքը, որտեղ կազմակերպվում են Վրաստանյան միջազգային ճամբարները: Այսօր ճամբար մեկնող սովորողների հետ կրթահամալիրում քննարկեցինք մեր անելիքները:

Комментариев нет:

Отправить комментарий