среда, 3 июля 2019 г.

Փառատոնին մասնակցում է վրացի քանդակագործ Արչիլ Դիդիշվիլին


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվող քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային, բաց փառատոնին մասնակցում է վրացի քանդակագործ Արչիլ Դիդիշվիլին:

Փառատոնի առաջին օրը վրացերենի ընտրության սովորողները հանդիպեցին վրաց քանդակագործի հետ: Արչիլ Դիդիշվիլի, ծնվել է Վրաստանում, քաղաք Սոխումիում, սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում: Արչիլ Դիդիշվիլիի հեղինակած քանդակները տարածված են աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև «Նախնիներ» ստեղծագործությունը Գյումրիում
: Երևանում առաջին անգամ է: Փառատոնի մասնակիցները կատարեցին շրջայց կրթահամալիրի Գեղարվեստով, կրթական պարտեզով, ծանոթացան քարերին, քանդակների տեղադրման հնարավոր հարթակներին: Վրաց քանդակագործը ստեղծագործելու է Մայր դպրոցի պուրակում:

Комментариев нет:

Отправить комментарий