воскресенье, 3 ноября 2019 г.

«Բարեկամության և համագործակցության վկայական»


Քաղաք Լագոդեխիի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Թեա Մետրևելիի հրավերով այցելեցինք  Լագոդեխիի թիվ 3 միջնակարգ դպրոց։
Դպրոցի անձնակազմը և տնօրինությունը շատ ջերմ ընդունեցին մեզ։ Շրջեցինք դպրոցով, տնօրենը պատմեց դպրոցի մասին։ Դպրոցը կառուցվել է 1974 թվականին, այն գտնվում է Ճավճավաձե փողոցի վրա։ Դպրոցում սովորում է 385 աշակերտ։
Լագոդեխիի թիվ 3 հանրակրթական դպրոցը ակտիվորեն մասնակցում է տարբեր մարզական, մշակութային և կրթական միջոցառումներին և ծրագրերին, ինչպես նաև ազգային կրթական օլիմպիադաներին:
Որպես բարեկամության և համագործակցության խորհրդանիշ Լագոդեխիի 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Թեա Մետրևելին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին փոխանցեց «Բարեկամության և համագործակցության վկայական»։

Комментариев нет:

Отправить комментарий