Նոյեմբերի 5-ին Հայաստանում Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հրավերով մասնակցեցինք Վրաստանի Կ․ Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի և Ազգային գրադարանի աջակցությամբ Վրաստանի դեսպանատանը կազմակերպվող Շոթա Ռուսթավելիի «Ընձընավորը» պոեմի հատուկ հրատարակչության շնորհանդեսին:
Միջոցառմանը ներկա էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Գեղամ Գևորգյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, կրթական և մշակութային գործիչներ: Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի ողջույնի խոսքից հետո Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեն և Վրաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն Լևան Թաքթաքիշվիլին կարճատև էքսկուրսի անցկացրեցին Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» պոեմի և վրացական ձեռագրերի վերաբերյալ, որից հետո հյուրերը դիտեցին կարճատև ֆիլմ վրացական այբուբենի վերաբերյալ և համտեսեցին վրացական գինի և ուտեստներ:

Комментариев нет:
Отправить комментарий