среда, 5 июля 2017 г.

Էթնո-տուր՝ «Ճանաչիր և ծանոթացրու Վրաստանի հետ» նախագիծ

Մենք արդեն Թբիլիսիում ենք: Թբիլիսիի 37-րդ դպրոցի հրավերով մասնակցում ենք «Ճանաչիր և ծանոթացրու Վրաստանի հետ» նախագծին: Նախագիծը իրականացնելու ենք Թբիլիսիի 37 դպրոցի սովորողների հետ միասին Վրաստանի հիասքանչ անկյունում՝ Սվանեթիում: Վաղը առավոտյան ժամը 07:00 շարժվելու ենք դեպի Սվանեթի՝ Մեստիա: 

пятница, 30 июня 2017 г.

Նախագիծ ՝ Ծանոթացիր և ծանոթացրու Վրաստանի հետ , Էթնո-տուր – Հուլիսի 5-9

Էթնո-տուր՝ Մեստիա-Սվանեթի

Մասնակիցներ՝ 10-11 դասարանի 37 դպրոցի սովորողներ
Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ

Երևանից ժամանած Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հյուրերին դիմավորում են հունիսի 5-ին Թբիլիսիի 37 դպրոցում, գիշերակացը այս նախագծում մասնակից սովորողների ընտանիքներում:

воскресенье, 25 июня 2017 г.

Հաշվետվություն հունիս ամիս

հունիս


Հունիսի 3-ին /շաբաթ օր/ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կոնֆերանս դահլիճում մասնակցել ենք «Փնտրելով հայ-վրացական արդյունավետ ռազմավարություններ» խորագրով ուսանողական կլոր սեղան-քննարկմանը:

Բանգլադեշյան պլեներ 2017 / հունիսի 13-17/

 Հունիսի 13-17 –ը եղել եմ Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցի ընդունելության պատասխանատու



Համակարգել եմ հունիսի 22-24-ը  «Գեղարվեստը կրթահամալիրում» կրթամշակութային արշավի կազմակերպումը Սամցխե-Ջավախքում:


Կատարել եմ թարգմանություններ....

среда, 14 июня 2017 г.

Հանդիպում Վրաստանի դեսպանատանը


Հունիսի 14-ին, Դեսպան պարոն Գեորգի Սագանելիձեի նախաձեռնությամբ ուսումնական տարվա ավարտի շնորհավորման և խրախուսման նպատակով Դեսպանատանը տեղի ունեցավ միջոցառում «բարեկամության կամուրջներ» խորագրով, միջոցառմանը մասնակցեցին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցի տնօրենները, մանկավարժները և աշակերտները:

среда, 3 мая 2017 г.

Մայիսյան 12-րդ հավաք


Նախագիծ `
 “Վրաստանի գետեր”
Մասնակիցներ՝ Վրացախոսների ակումբ, երկրորդ օտար լեզվու վրացերեն լեզվի սովորողներ:
Նախագծի նպատակը՝
Վրաստանի գետեր նախագծի ընթացքում սովորողները ծանոթանում են Վրաստանի աշխարհագրական դիրքի հետ,  ծանոթանում են ինչ գետեր են անցնում Վրաստանի միջով; Հարստացնում են բառապաշարը:

вторник, 25 апреля 2017 г.

Վրացերեն այբուբենի երեք համակարգի ցուցահանդես

Այսօր՝ ապրիլի 25-ին, Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Վրացերեն այբուբենի երեք համակարգի» անունը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում էին բարձր պաշտոնյա անձիք, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և դիվանագետներ: Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հրավերով ցուցահանդեսին մասնակցում էր նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացախոսների ակումբը:

пятница, 14 апреля 2017 г.

Գեորգի Մոմցելիձեն «Գեղարվեստի հարթակ» ակումբում

Հայ-վրացական համատեղ մեդիահամերգ

Հայ-վրացական ընդհանուր պարապմունք

Հայ վրացական հայացք -

четверг, 6 апреля 2017 г.

Թբիլիսին

Վրաստանի թաքնված երանգները