воскресенье, 4 сентября 2022 г.

Համընդհանուր ներառում

 Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազատական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Ժամաքանակը՝ 15 ժամ

Կրեդիտների քանակը՝ 4

Բովանդակությունը՝

1..Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Թեմա 2. Սովորողներ կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ) Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ:

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմ

Աշխատանքային փաթեթ
Գնահատման գործիք

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ, դասագիրք

Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ,

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլամ (ԱՈւՊ), ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

2. Հետազատական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

  • Թեմայի ընտրություն
  • Սեփական փորձի փոխանցում
  • Տեղեկությանների հավաքում
  • Ստացված տեղեկատվության վերլուծություն
  • Հետազոտության արդյունքներ

Առաջարկվող թեմաներ

  • Համընհանուր ներառականության սեփական փորձի ներկայացում, այդ թվում օրինակելի դասի տեսաձայնագրություն
  • Կրթական կարիքների ուսումնասիրություն, որևէ կրթական կարիքին մանրամասն անդրադարձ, այդ թվում նաև գործնական աշխատանի ներկայացում, տեսանյութեր, նյութեր
  • Անհատական ուսուցման պլանով աշխատելու կարևորություն
  • Դպրոցական մակարդակի գնահատման անհրաժեշտությունն ու կարևորությունը
  • Թիմային աշխատանք, համատեղ դասավանդում
  • ԿԱՊԿՈւ սովորողի անհատական թղթպանակ
  • Համընդհանաուր ներառականության առավելություններն ու թերությունները
    Համըդհանուր ներառականությունը և մեր օրերի կրթական համակարգ
  • Ներառականության մասնագետ- սովորող- ծնող- դասավանդող համագործակցության կարևորություը համընդհնուր ներառականության կոնտեքստում

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ:

Комментариев нет:

Отправить комментарий