Անի Օգանեսյան
Թբիլիսիի 37-րդ դպրոց, 11 դասարան,
Ես Անին եմ, ապրում եմ Թբիլիսիում,
սովորում եմ Թբիլիսիի 37-րդ դպրոցում: «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի
շրջանակում եղել եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այդ այցելությունը մինչև
հիմա մնացել է իմ հիշողության մեջ: Այդ մի
քանի օրը, որը անցկացրեցինք կրթահամալիրում, լցված էր ջերմությամբ և բարեկամությամբ:
Հայ-վրացական բարեկամության մասին կարելի է խոսել շատ երկար: Այս երկու ժողովուրդը ունի միահյուսված պատմություն : Դարերի ընթացքում միասին մեչք -մեչքի տված պայքարել են Օսմանական իմպերիայի և Պարսիկների դեմ և պաշպանել են միմյանց հողերը: Վրաստանում այսօր ապրում են մոտ 250 000 հայ, որոնք տարիների ընթացքում ներդնում են իրենց ուժերը ,
միտքը և ջանքերը ,
որպեսզի Վրաստանը բարգավաճի: Վրաստանն էլ իր հերթին նույնպես ջանքերն է ներդրել Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու համար : Հայաստանի և Վրաստանի պատմությունը շատ կապված է իրար հետ :
Վրաստանի հողի վրա են ծնվել և ստեղծագործել շատ հայ հանճարներ՝ Սայաթ-Նովան, Սունդուկյանը, Մանթաշովը , Մելիքովը ,
Փարաջանովը … նկարիչներ ,պոետներ ,երաժիշտներ, որոնք իրենց մեծ դերն են խաղացել Թբիլիսիի կառուցման և տնտեսության զարգացման մեջ : Հայաստանը և Վրաստանը շատ կարևոր գործընկերներ ենիրար համար :
Մենք՝ երիտասարդներս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ավելի ամրապնդվի և զարգանա
հայ – վրացական բարեկամությունը: Պետք է ունենանք շատ հայ և վրաց ընկերներ, քանի որ
Հայաստանի և Վրաստանի բարեկամության հիմքը հանդիսանում է հայ և վրաց երիտասարդների բարեկամությունը:
Комментариев нет:
Отправить комментарий