Էթնոտուրիզմ
Մի քանի օր հետո մասնակցելու եմ Էթնո տուր դեպի Մեստիա-Սվանեթի նախագծին ու ինձ համար հետաքրքիր էր պարզելը, թե ինչ է էթնո տուրը: Տուրիզմի տարբեր տեսակների մասին լսել էի, բայց այս մեկն ինձ համար նորությունն էր, ուստի որոշեցի ուսումնասիրել,թարգմանել: Այսպիսով առաջարկում եմ դուք էլ ծանոթանաք տուրիզմի այս ուղղությանը: Վերջին ժամանակահատվածում տարածվում են ազգային զբոսաշրջության տարբեր ձևեր, որոնցից մեկն էլ՝ էթնո-շրջագայությունն է։ Այն մշակույթային զբոսաշրջություն է, որի նպատակն է այցելել հին, պատմամշակութային վայրեր, թանգարաններ, ազգագրական վայրեր, որտեղ մի ժամանակ ապրել են էթնիկ խմբեր։
Комментариев нет:
Отправить комментарий