среда, 5 июля 2017 г.

Էթնո-տուր՝ «Ճանաչիր և ծանոթացրու Վրաստանի հետ» նախագիծ

Մենք արդեն Թբիլիսիում ենք: Թբիլիսիի 37-րդ դպրոցի հրավերով մասնակցում ենք «Ճանաչիր և ծանոթացրու Վրաստանի հետ» նախագծին: Նախագիծը իրականացնելու ենք Թբիլիսիի 37 դպրոցի սովորողների հետ միասին Վրաստանի հիասքանչ անկյունում՝ Սվանեթիում: Վաղը առավոտյան ժամը 07:00 շարժվելու ենք դեպի Սվանեթի՝ Մեստիա: 

Թբիլիսիի 37-ի դպրոցում մեզ անհամբեր սպասում էին, դպրոցի տնօրենը՝ Լարիսա Մելաձեն մեզ ընդունեց շատ ջերմ, դպրոցը գտնվում է քաղաքի ամենագեղեցիկ թաղամասերից մեկում՝ մետրո Մարջանիշվիլիի մոտակայքում:


Комментариев нет:

Отправить комментарий