суббота, 29 июля 2017 г.

Ռուսթավի երգի պարի համույթի համերգը Երևանում


Հուլիսի 25-ին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ ժողովրդական երգի և պարի Վրաստանի պետական ակադեմիական անսամբլ «ՌՈՒՍԹԱՎԻԻ» համերգը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը աշխատակիցների հետ միասին,Արտաքին Գործերի փոխնախարարը և դիվանագետներ, Մշակույթի Նախարարության աշխատակիցներ, Հայաստանում հավատարմագրված Դիվանագիտական Կորպուսի ներկայացուցիչներ, վրացական համայնքի անդամներ և այլ հյուրեր:
Վրաստանի դեսպան պարոն Գ.Սագանելիձեի հրավերով համերգին մասնակցում էինք նաև մենք՝ տիար Աշոտ Բլեյանի ղեկավարությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий