Վանուհի Ազատյան
Հուլիսի 6-ին վաղ առավոտյան
մենք 37 դպրոցի աշակերտների
և դասավանդողների հետ միասին բարձր տրամադրությամբ ուղևորվեցինք դեպի Սվանեթի: Ճանապարհը
շատ երկար էր, բայց հագեցած տեսարժան վայրերով:
Մենք անցնում էինք երկար ճանապարհը գեղեցիկ բնության ուղեկցությամբ: Անցանք Վրաստանի տարբեր շրջաններով՝ Քարթլին – Գորի, Իմերեթի-
Քութայիսին, Գուրիան- Չոխատաուրի, Սամեգրելո-Սուգդիդի, ծանոթացանք տեղի տեսարժան վայրերին: Ամեն ինչ շատ հեքիաթային
ու հրաշալի էր: Շարժվում էինք Ինգուր գետի երկայնքով, տեսանք Ինգուր գեսը, որի մասին ես առանձին կանրադառնամ, և կպատմեմ ձեզ: Վերջապես մտանք Սվանեթի, Սվանեթիի կենտրոնը Մեստիան է: Մեստիան, ինչպես նաև Սվանեթին ամբողջովին գտնվում է
անտառի մեջ և շրջապատված է ժայռերով: Սվանեթին Վրաստանի ամենաբարձր շրջանն է: Մի վայր է, որտեղ ամեն ինչ արտասովոր գեղեցիկ է: Իմացանք և շատ զարմացանք, որ Սվանեթիում էլեկտրականությունը
տեղի բնակիչների համար անվճար է: Այստեղ են գտնվում <<կոշկի>> կոչվող աշտարակները, որոնք հնում ծառայել են տեղի բնակիչներին՝ որպես բնակավայր: Ինչպես վայրն է արտասովոր, այնպես էլ տեղի բնակիչները՝ սվանները, իրենց ավանդույներով և օրենքներով:
Այստեղ ամեն ինչ հրաշալի է,
օդը՝ մաքուր, բնություն՝
հեքիաթային:
Комментариев нет:
Отправить комментарий