суббота, 27 мая 2017 г.

Տեսահոլովակի արձաքանքները Վրաստանից

Ուրախությամբ և սիրով ուզում եմ ներկայացնել Վրաստանի և վրաց ժողովրդի արձագանքը մեր տեսահալավակի վերաբերյալ:
Մեկ օրվա կտրվածքով տեսահոլովակը դիտվել է 3 849  անգամ: Գրվել են ջերմ և շնորհակալական մեկնաբանություններ: Շնորհակալություն են հայտնում հայ ժողովրդին, սովորողներին...

Ֆեյսբուքում մեկ օրվա կտրվածքով կիսվել է 49 անգամ, Վրաստանի  «Ազատություն» ռադիոյի ճանաչված բլոգեր՝ Մալխազ Կարբեդիան տեսահոլովակով կիսվել է հետևյալ մեկնաբանությունով՝ « Տեսեք ինչպես են շնորհավորում մեզ Հայաստանից , որքան անկեղծ խոսքեր...աչքերս լցվեցին.. » : Գրվել են նաև բազմաթիվ այլ մեկնաբանություններ:

Ներկայացնում եմ մի քանի մեկնաբանություն՝
«Ով է այս ամենի նախաձեռնողը, շատ լավ տեսահոլովակ է, շնորհակալություն հայերին... » /Գուրամ Մեգրելիշվիլի/:

«Կովկասի ապագան, այս սերունդն է որ կկարողանա կարգավորել հարաբերությունները, մենք այդ անելու հնարավորությունը չենք ունեցել… » /Թեմուր Չքետիանի/:

«Այ այսպիսի հարևանությանն ու բարեկամությանն եմ հավատումկեցցեք…» /Անզոր Բաչանաձե/:

«Ես եղել եմ այս կրթահամալիրում, անկրկնելի միջավայր է,  ղեկավարը, դասավանդողները,  բոլորը շատ լավն են, սիրում են Վրաստանը»  /Կատո Կոտոլաշվիլի/:

«Շատ քիչ բան է հարկավոր որ ամեն ինչ փչացնես...ինչպես նաև շատ քիչ բան, որ սիրտդ ջերմանա... շնորհակալություն նախաձեռնողին լավ գաղափարի համար…»  /Քեթևան Ադեիշվիլի/:

«Շատ հաճելի անակընկալ Հայաստանից, եղբայրական Հայաստանը Վրաստանի Անկախության օրն է շնորհավորում վրացերեն: Ապրեք,  Հայաստան… »  /Դավիթ Չիկվաձե/:




Комментариев нет:

Отправить комментарий