воскресенье, 17 июня 2018 г.

Մանկավարժական ճամբար հունիսի 18-22

9:00-10:00  Ազգագրական երաժշտական պարապմունք
10:00-11:00  Մուտք  ստեղծագործական ճամբարով
11:00-11:30   Ընդմիջում
12:00-14:00  Ուսումնական պարապմունք Միջին դպրոցում
14:00-14:30  Մանկավարժական ընդհանուր պարպմունք ՝ ըստ ծրագրի
14:30՝ Բարեկամություն ճամբար

среда, 13 июня 2018 г.

Լեզուների բացօթյա տոնավաճառ


Այսօր հունիսի 13-ին կրթահամալիրում լեզուների բացօթյա տոնավաճառ ցուցադրություն էր, իրական պայծառ տոնախմբություն: Վրացերենի ընտրության սովորողների հետ փոքրիկ տաղավարի վրա փորձեցինք ներկայացնել Վրաստանը դրոշով, ուտեստներով, խորհրդանիշներով, վրացական երգ ու պարով, ըմպելիքով, համ և հոտով: Տաղավարի վրա ցուցադրեցինք չիչիլակի, որը տոնածառի տեսակն է, կղանծի, որով վրացիները խմում են գինի: Հյուրերին հյուրասիրեցինք իսկական վրացական խաճապուրիով, փխալիով և վրացական լիմոնադով:

пятница, 8 июня 2018 г.

Վրացերեն ազգային երգի ուսուցում.համագործակցային նախագիծ


հունիսի 11, ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝
վրացերենի ընտրության խումբ,երաժշտության լաբորատորիա,օտար լեզվի դասավանդողներ, և բոլոր նրանք ովքեր կցանկանան ուրախ վրացերեն ազգային երգ ուսուցանեն

համագործակցություն՝
երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի հետ

բովանդակություն




четверг, 7 июня 2018 г.

Ճամբարային օր կենդանաբանական այգում

Ճամբարային այսօրվա մեր օրը անցկացրեցինք կենդանաբանական այգում: Վրացախոս ճամբարականները փորձում էին կենդանիներին  ներկայացնել վրացերեն: Օրը անցավ շատ հետաքրքիր և ուսումնական: Կենդանաբանական այգում տարածեցինք նաև կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները:

вторник, 5 июня 2018 г.

Շրջակա միջավայրի պահպանության օրը մեր ջոկատում

Շրջակա միջավայրի պահպանության օրը շատ ակտիվ էր կրթահամալիրում: Մեր ջոկատը ճամբարային բացօթյա տողանիից անմիջապես հետո զբաղվեց մագլցող բույսերի տնկմամբ և ճիմապատմամբ:

понедельник, 4 июня 2018 г.

воскресенье, 3 июня 2018 г.

Նախագիծ - Երևան 2800 ամյակին ընդառաջ

Նախագծի իրականացման վայրը - Հաղթանակի զբոսայգի
Նախագխի ժամկետը ֊ 4.06.18թ., ժամը 10:00- 14:00

Նախագծի մասնակիցները - ավագ և միջին դպրոցի վրացախոս ճամբարականներ,



суббота, 2 июня 2018 г.

Հունիսի 2-ին Եվրոպայի օրն է

Հունիսի 2-ին սովորողների հետ մասնակցեցինք Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը,  ներկայացրեցինք կրաթահամալիրը, բաժանեցինք 100  հատ  տեղեկատվական  թերթիկ:

Եվրոպայի օրը Երևանում


Միջոցառման  վայրը  

Հյուսիսային  պողոտա

Ժամկետը 

02.06.2018,  17:00

Մասնակիցները  

Վրացերենի և  Ֆրանսերենի ավագ դպրոցի  սովորողմեր,  Ռինա Շագինյան,  Աննա Մարության:

четверг, 31 мая 2018 г.

Ուրախ ճամբար #3

Հունիսի 1 - երեխաների պաշտպանության օրը նախագիծ

Մասնակիցներ  

Վրացախոսների ջոկատ, Արևմտյան դպրոցի սովորողներ
Նախագծի նպատակը 

Ամառային ճամբարի շրջանակում երեխաների պաշտպանության օրը, վրացախոսների ջոկատի սովորողները Արևմտյան դպրոցի սովորողներին կծանոթացնեն վրացախոսների ակումբի գործունեության հետ: Համագործակցության արդյունքում  նրանք կծանոթանան  նաև բարձր դասարաններում  իրենց առաջարկվող  ընտրություններին։

Նախագծի իրականացման ընթացքը  

սովորում ենք հաշվել մինչև 10-ը
սովորում ենք երկխոսություն


вторник, 29 мая 2018 г.

Ուրախ ճամբար #1

30.05.18



9:00  – 9:20  Ընդհանուր պարապմունք
9:20- 10:05   Ճամբարային օրերի անելիքների քննարկում
10:10-  11:10    Նախագծային աշխատանք ջոկատում, /վրացական ժողովրդական երգի ուսուցում/
11:15-12:00  Խոհանոցային ժամ
12:00-12:30 ընդմիջում
12:30-13:20   Օրվա լուսաբանում

Կեկելա դա Մարո (վրացական ժողովրդական երգ)



Օր ղոբեշի միդիոդնեն կեկելա դա մարո
Էրթմանեթս էկիթխեբոդնեն շեն վին գիղվարս քալո:

Վահե վարավարի, վարի վարալալո,
Վարալի վարիվարալո վարիվարալալո, հեեեեե:

Գաթխովեբիս դրո մովիդա ռաղա դագիմալո
Շենիսթանեբս դաթխովդնեն շեն վիս ուցդի քալո
:

Վահե վարավարի, վարի վարալալո,
Վարալի վարիվարալո վարիվարալալո հեեեեե:

Մե իսեթի քմարի մինդա սուլ րոմ
Իմուշաոս դիլաս փուլեբի իշօվօս

Սաղամոս վթվալո.
Վահե վարավարի, վարի վարալալո,

Վարալի վարիվարալո վարիվարալալո հեեեեե:
Գոգնի գոգնի գոգնի գոգո

Գոգնի գոգոնաո,
Ցանգալա դա գոգնադա կեկելա դա մարո.
Վահե վարավարի, վարի վարալալո,

Վարալի վարիվարալո վարիվարալալո հեեեեե:
Վահե վարավարի, վարի վարալալո,
Վարալի վարիվարալո վարիվարալալո հեեեեե







Թարգմանությունը`

Ժողովրդական կատակ երգ է, երկու աղջկա երկխոսություն: Կեկելը և Մարոն  ասում են, որ եկել է ամուսնանալու ժամանակը, և ինչպիսի փեսաներ են ուզում տեսնել իրենց կողքին: 



суббота, 26 мая 2018 г.

Վրաստանի դեսպանատանը ուղիու եթերով նշում ենք Վրաստանի անկախության 100 տարին

Միակ դպրոցը Հայաստանում, որ սովորում են Վրացերեն: Դեսպանատան բակում դեսպանի և հյուրերի հետ միասին վրացական պարով շնորհավորում ենք Վրաստանի անկախության 100 տարին:

понедельник, 21 мая 2018 г.

понедельник, 7 мая 2018 г.

Մշակութային բազմաբովանդակ օր Բոլնիսիում


«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում Բոլնիսիի «Դավիթիանի» մասնավոր դպրոցը երեք օր հյուրընկալեց հայկական պատվիրակությանը: Այդ օրերին կազմակերպվեց տարբեր միջոցառումներ:

суббота, 14 апреля 2018 г.

«Վրացերենի օրեր կրթահամալիրում»

Ապրիլի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծի շրջանակում, տեղի ունեցավ մեդիա ուրբաթ համերգ Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողների մասնակցությամբ (տնօրեն Գիորգի Մոմցեմլիձե): Միջոցառմանը ներկա էին Վրաստանի դեսպանի տիկին Էկատերինե Բաքրաձեն և ավագ խորհրդական տիկին Նինո Ափցիաուրին:

Ֆոտոշարքը՝ Ինա Միրզոյանի բլոգում

Տեխնոլոգիական բաց պարապմունք Թբիլիսիի 98 դպրոցի սովորողների հետ