понедельник, 7 мая 2018 г.

Մշակութային բազմաբովանդակ օր Բոլնիսիում


«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում Բոլնիսիի «Դավիթիանի» մասնավոր դպրոցը երեք օր հյուրընկալեց հայկական պատվիրակությանը: Այդ օրերին կազմակերպվեց տարբեր միջոցառումներ:
Հյուրերը այցելեցին Ղազարոս Աղայանի տուն թանգարան: Ծանոթացան քաղաք Բոլնիսիի դպրոցների կրթական համակարգին: Բացվեց «Հանրային զգեստապահարան» և «Հայ-վրացական ակումբ»: Անցկացվեց ինտելեկտուալ խաղ՝ «Ինչ գիտես Լիտվայի մասին»:
Վիկտորինային մասնակցում էր յոթ դպրոց: Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրեցին երաժշտական, թատերական համարներ: Հատուկ հրավիրված ժյուրին հայտարարեց մրցույթի հաղթողներին:
Առաջին տեղը զբաղեցրեց Ռատևանիի հանրային դպրոցը, երկրորդ տեղը՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, երրորդը տեղը  Թբիլիսիի «Իվերիա» դպրոցը: Մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով:
Նախագծի նպատակն էր կիսվել և տարածել մանկավարժական փորձով, դպրոցի ստեղծագործական խմբերի ներգրավումը, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին և սովորույթներին, պատմությանը: Սերտ և բարեկամական կապեր ստեղծել տարբեր երկրների դպրոցների միջև:
Այս նախագծում մասնակցում էին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները, Թբիլիսիի «Իվերիա» դպրոցի, Չիբաթիի և Բոլնիսիի սովորողները:
Միջոցառումը կազմակերպվել էր Բոլնիսիի մասնավոր դպրոցի` «Դավիդիանի», քաղաք Բոլնիսիի քաղաքացիական կողմից:
Նախագծի շրջանակում քաղաքապետարանի աջակցությամբ երեք օրով մեզ էր հյուրընկալել Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատվիրակությունը: Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրեցին տարբեր մշակույթների երաժշտական, պարային և թատերական ներկայացումներ: Միջոցառմանը ներկա էին Լիտվայի դեսպանատան ներկայացուցիչները: Այս տարին Լիտվայի և Վրաստանի տարին է: Միջոցառման վերջում քաղաքի կենտրոնում բացվեց «Սոցիալական զգեստապահարան», յուրաքանչյուր ցանկացող կարող էր բերել հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ: «Անենք լավ գործ և օգնենք ուրիշներին» սա է մեր կարգախոսը, ասաց ծրագրի կազմակերպիչը «Դավիդիանի» դպրոցի տնօրեն Մարինա Գորշկովան:


Աղբյուրը այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий