Բոլնիսիի մշակույթի տունը բազմազան միջոցառումներ է կազմակերպել: Այս անգամ «Բարեկամության կամուրջներ» ծրագրով իրար կապեց Վրաստանը, Հայաստանը և Լիտվան:
Միջոցառումը կազմակերպվել էր Բոլնիսիի մասնավոր դպրոցի` «Դավիդիանի-Մարինա Գորշկովայի», «Դավիդիանի-ապագայի համար» քաղաքացիական ակումբի կողմից:
Այս նախագծում մասնակցում էին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները, Թբիլիսիի «Իվերիա» դպրոցի, Չիբաթիի և Բոլնիսիի սովորողները:
Նշված երեկոն նվիրված էր «Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի տասն ամյակին, որի շրջանակում անցկացվեցին եռօրյա համատեղ միջոցառումներ: Կազմակերպվեցին «Ծանոթացիր Լիտվային» և «Սոցիալական զգեստապահարան» ինտելեկտուալ խաղեր:
«Եթե չլինի ընկերությունը, կյանքը իմաստ չի ունենա: Այսօրվա նպատակն է բարեկամանալ հարևան երկրների հետ և ծանոթանալ միմյանց մշակույթի հետ»:
Կրթական փոխանակման ծրագրերով եղել ենք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, իսկ այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները և դասավանդողները մեր հյուրերն են: Շնորհակալություն Բոլնիսիի քաղաքապետարանին այս երեք կախարդական օրերը նվիրելու համար:
Այս տարի մեր սիրելի նախագիծ «Էտալոնի» և Լիտվայի ընկերության տարին է, մենք ցանկացանք, որ այս միջոցառմանը մասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը: Ձեռք բերեցինք նոր լավ ընկերներ: Գործընկերների հետ ծագեց գաղափար ստեղծել «Սոցիալական զգեստապահարան», յուրաքանչյուր ցանկացող կարող է բերել հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ: «Անենք լավ գործ և օգնենք ուրիշներին» - ասաց ծրագրի կազմակերպիչը «Դավիդիանի» դպրոցի տնօրեն Մարինա Գորշկովան:
Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրեցին տարբեր մշակույթների երաժշտական, պարային և թատերական ներկայացումներ: Ներկայացումները և «Ճանաչիր Լիտվան» մրցույթի արդյունքները գնահատում էին հրավիրված ժյուրիի անդամները:
Արդյունքում, առաջին տեղը զբաղեցրեց Ռետևանիի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները, երկրորդ տեղը` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից ժամանած մեր հյուրերը, իսկ երրորդը տեղը Թբիլիսիի դպրոց Իվերիան զբաղեցրերց:
Մասնակիցներին տրվեցին դիպլոմներ և նվերներ:
Աղբյուրը այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий