пятница, 13 апреля 2018 г.

Հանդիպում Գյումրու վրացախոսների հետ


Ինա Միրզոյան

Ապրիլի 13-ին Գյումրու վրացախոսների ակումբը հյուրընկալվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մասնակցելու «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ուսումնական ամենամյա նախագծին: Ավագ դպրոցի ընթերցասրահում կրթահամալիրի վրացախոսները Գյումրիի վրացախոսներին ներկայացրեցին իրենց նախագծերը և հետագա անելիքները: Պայմանավորվեցինք համագործակցել:

четверг, 22 марта 2018 г.

Սպասումով լի


Անգելինա Արզումանյան

Հունվարյան ճամբարը առիթ դարձավ, որը ընտրությամբ դասընթացս փոխեմ ու ընտրեմ վրացերենը: Սովորող սովորեցնող նախագծով վրացական պարեր էի բեմադրում, դա ինձ համար շատ սիրելի ու հաճելի գործ էր: Հիմա ուսումնասիրում եմ վրացերեն, վրացական տարբեր խմբերի այցելությունների ժամանակ անընդհատ ուղեկցողի դերում էի ու որոշ բառեր սովորել էի, հիմա արդեն մասնակցում եմ նաև նախագծերի: Մեր խումբը ուսումնասիրում է Վրացահայ բարերարներին՝ Թիֆլիսի հայկական դեմքը:

воскресенье, 4 марта 2018 г.

Գյումրու վրացախոսների ակումբ - երկօրյա վերապատրաստում


Մարտի 2-3 ին Գյումրու վրացախոսների ակումբը ժամանեց կրթահամալիր երկօրյա վերապատրաստման: Կրթահամալիրի վրացախոսները անհամբեր սպասում էին Գյումրու վրացախոսներին: Դիմավորեցինք Մայր դպրոցում, ծանոթացանք: Հավաքվեցինք համերգասրահում, որտեղ կրթահամալիրի վրացախոսների ակումբի սովորողներն ու Կայծերը պարուսուցում կազմակերպեցին: Եղանք նաև ուսումնական ագարակում և Արևմտյան դպրոցում:

«Սուրհանդակ» — Գյումրիի վրացախոսների ակումբը կրթահամալիրում է

четверг, 1 марта 2018 г.

Երկօրյա վերապատրաստում Երևանում


Նախագիծ

Վերապատրաստման վայրը՝ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր, ժամկետը՝ Մարտի 2-3

Մասնակիցներ՝ Գյումրու վրացախոսների ակումբ

понедельник, 26 февраля 2018 г.

Միքայել Արամյանց – թիֆլիսաբնակ հայազգի բարերար


Անգելինա Արզումանյան

Միքայել Արամյանցը ապրել և գործել է Թիֆլիսում: Զբաղվել է շաքարի և բամբակի արևտրով: Նա իր կարողությունն ու հարստությունը չի խնայել սիրելի քաղաքի բարգավաճման համար:

среда, 7 февраля 2018 г.

Նախագիծ «Ապրել միասին»


Համագործակցություն  հայերենի և  օտար լեզուների մասնագետների  հետ։ Հայերենի խմբի սովորողները «Ապրել միասին»  թեմայով գրում են էսսե, վրացերեն լեզվի սովորողները թարգմանում են  հայերենից վրացերեն, հրապարակում  են  բլոգներում, կայքում, թարգմանիրի  բլոգում։

четверг, 25 января 2018 г.

Վարդիսուբանի թարգմանաբար՝ վարդերի թաղամաս


Անուշիկ Նիկողոսյան
Հունվարյան ճամբարին «Իսկական ավանդական հարսանիք» նախագծի շրջանակում առաջին անգամ կրթահամալիր են եկել Վրաստանի Վարդիսուբանի գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները: Վարդիսուբանի գյուղը գտնվում է Կախեթիում:

вторник, 23 января 2018 г.

Վրաց ճամբարականները Փարաջանովի տուն թանգարանում

Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանի գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների և դասավանդողների հետ հունվարյան ճամբարի օրվա երկրորդ կեսին թանգարանային մշակույթ ծրագրով այցելեցինք Փարաջանովի տուն թանգարան:

понедельник, 22 января 2018 г.

Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանիի գյուղի միջնակարգ դպրոցի խումբը կրթահամալիրում

Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանիի գյուղի միջնակարգ դպրոցի խումբը կրթահամալիրի Արևմտյան դպրոցի փոխանակման կացարանում է: Հունվարյան ճամբարի օրերին նրանք եկել են մասնակցելու «Ուսումնական հարսանիք» նախագծին, ծանոթանալու ավանդական իսկական հայկական հարսանիքին: Մեր հյուրերը ներկայացնելու են վրացական իսկական հարսանիք, երգով, պարով, տարազներով...

Հարսանեկան երգերի ուսուցում

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով,

Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանիի գյուղի միջնակարգ դպրոցի խմբի ընդունելութնուն

Հունվարի 22
ժամը 17:00-ից

суббота, 20 января 2018 г.

Նախագիծ « Ուսումնական հարսանիք՝ Վրաստան»

Մասնակիցներ - Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանիի գյուղի միջնակարգ դպրոցի սովորողներ, կրթահամալիրի վրացերենի ընտրության խումբ, Վրացախոսների ակումբ