Ադամյան Գագիկ
Միքայել Արամյանցը ապրել և գործել է Թիֆլիսում: Զբաղվել է շաքարի և բամբակի արևտրով: Նա իր կարողությունն ու հարստությունը չի խնայել սիրելի քաղաքի բարգավաճման համար:
Թբիլիսիի կենտրոնում գործում է հիվանդանոց, որը հարյուր տարի առաջ Միքայել Արամյանցի հովանավորությամբ է կառուցվել: Թբիլիսցիները մինչև այսօր հիշում և հիշատակում են նրա անունը, հիվանդանոցը մինչ այժմ սիրով կոչում են «Արամյանցի հիվանդանոց»: Առաջինը կառուցվեցին վարակիչ հիվանդությունների, վիրաբուժության, ծննդատան և մանկական բաժինները: 1910 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցավ հիվանդանոցի բացման արարողությունը: Մեծ է Միքայել Արամյանցի դերը Կովկասում նավթարդյունաբերության զարգացման գործում. նա առաջիններից մեկն իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու` նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար:

Комментариев нет:
Отправить комментарий