четверг, 11 января 2018 г.

Վրացահայ բարերար Ալեքսանդր Մանթաշև


Ադամյան Գագիկ

Կրթահամալիրում հունվարյան ճամբարը անցնում է հետաքրքիր և բովանդակալից: Ճամբարի ընթացքում մենք ուսունասիրում ենք վրացահայ բարերար Ալեքսանդր Մանթաշևի կյանքն ու գործունեությունը: ուսունասիրում ենք նաև վրացական կայքեր, որտեղ կարող են գրված լինել հետաքրքիր փաստեր նրա կյանքի մասին:

Հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանց ծնվել է Թբիլիսիում։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։ Այսօր մեր խմբի սովորողների հետ միասին այցելեցինք Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը, որը գտնվում է Երևանի կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցի վրա:

Комментариев нет:

Отправить комментарий