Անուշիկ Խաչիկյան
Հայ վրացական հանրակրթական կամուրջներ նախագծի շրջանակում ծանոթացել և մտերմացել եմ վրաց հասակակիցների հետ, որոնք ապրում են Թբիլիսիում: Իսկ այժմ ես ունեմ ընկերներ նաև քաղաք Բաթումիից: Վրաստանի երեք շրջանի դպրոցականներ՝ Բաթումիից, Քութաիսիից, Բոլնիսիից եկել են մեր կրթահամալիր մասնակցելու հունվարյան ճամբարին: Նրանք բոլորը առաջին անգամ են Հայաստանում: Այս օրերին մենք շատ մտերմացանք նրանց հետ, ամբողջ օրը միասին ենք անցկացնում: Նրանց սովորցենում ենք մեր հայկական երգն ու պարը, ծանոթացնում ենք մեր մշակույթին: Այսօր միասին այցելեցինք Ս.Փարաջանովի տուն թանգարան: Այս օրերին փորձում եմ նրանց հետ շփվել վրացերեն: Ուրախ եմ, որ հունվարյան ճամբարի օրերին ունեմ հնարավորություն վրաց լեզվի փորձառության:
Комментариев нет:
Отправить комментарий