среда, 1 апреля 2020 г.

Հանրակրթական կամուրջները մեկուսացած ընտանիքներից


Ներկայացնում է Մարիամ Մճեդլիձեն
Ողջույն, ես Մարիամ Մճեդլիձեն եմ Վարդիսուբանիի միջնակարգ դպրոցից: Ինչպես գիտեք, այսօր երկրում հայտարարվել է կարանտին: Ես արդեն 15-րդ օրն է գտնվում եմ կարանտինում։
Այս ընթացքում ես փորձեցի զբաղվել այնպիսի գործունեությամբ, որի համար ժամանակ չեմ ունեցել: Կարդում եմ գրքեր, դիտում եմ հետաքրքիր ֆիլմեր։ Չնայած դպրոցներն ու համալսարանները փակ են, քանի որ հասարակական հավաքները և մի քանի հոգու համախմբվելը երկրում արգելված է, ուսուցումը իրականացվում  է առցանց դասերի միջոցով։ Ուսուցիչը առցանց բացատրում է նոր նյութը և հանձնարարություն տալիս։ Այնուհետև մենք կատարված հանձնարարությունը ուղարկում ենք էլփոստով կամ անձնական հաղորդագրությամբ: Դպրոցը ամեն ինչ անում է, որ ծրագրից ետ չմնանք և չմոռանանք մեր անցած նյութերը։ 
Երկար ժամանակ ցանկանում էի գերմաներեն սովորել, բայց ժամանակ չեմ ունեցել, իսկ այժմ ես ժամանակ ունեմ նոր լեզու սովորելու և ուսումնասիրելու համար։ Այս ընթացքում ես կարող եմ ժամանակ տրամադրել ինքնակրթությանը։ Այնպես որ սիրելի ընկերներ մնացեք տանը և զբաղվեք ինքնակրթությամբ։ 

Ցանկանում եմ առողջություն, ամեն ինչ լավ է լինելու։

Комментариев нет:

Отправить комментарий