понедельник, 6 апреля 2020 г.

Հայ-վրացական հանրակրթական ընկերություն


Ներկայացնում է Դաթի Մծղերաշվիլին
Բարև Ձեզ, ես Դաթի Մծղերաշվիլին եմ, Լագոդեխիի համար 1-ին դպրոցից։ Առաջին հերթին ուզում եմ խորհուրդ տալ բոլորին, որ մնաք տանը ձեր մտերիմների անվտանգության համար և չընկնեք խուճաի մեջ։
Մեր հայրենիքում այսինքն՝ Վրաստանում covid 19-ի պատճառով հայտարարվել է կարանտին և պարետաին ժամ, փակվել են մանկապարտեզները, դպրոցները և համալսարանները։ Մեր ՝ աշակերտներիս դպրոցական կյանքը այնքան էլ հեշտ չէ, ժամանակը  անցկացնելու համար հիմնականում կարդում ենք գրքեր և դիտում ենք ֆիլմեր։ Ուսուցումը կազմակերպվում է օնլայն Microsoft Teams ծրագրի միջոցով: Դիմում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի իմ ընկերներին մնացեք տանը և միասին կփրկենք աշխարհը: Շնորհակալություն:

Комментариев нет:

Отправить комментарий