суббота, 18 апреля 2020 г.

Հայ-վրացական հանրակրթական ընկերություն

«Հանրակրթական կամուրջները մեկուսացած ընտանիքներից» նախագծի մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնվում է։ Մեր նախագծին է միացել Վրաստանի Գուրիայի Լանճխութիի շրջանի, գյուղ Նիգվզիանիի 11 դասարանցի Գիորգի Գոգիչաիշվիլին։


Ողջույն, ես Գիորգի Գոգիչաիշվիլին եմ , 16 տարեկան, սովորում եմ 11-րդ դասարանում, ապրում եմ Վրաստանի Լանչխութիի գյուղ Նիգվզիանիում։ Վրաստանի այսօրվա իրավիճակից ելնելով տանն եմ, փորձում եմ տանը ստանալ կրթությունս, հիմնականում զբաղվում եմ ինքնակրթությամբ։ Ես ներգրավված եմ առցանց ուսուցման ռեժիմում, այնուամենայնիվ, դասավանդման այս սկզբունքը ամեն օր հասանելի չէ, քանի որ ինտերնետը և թվային տեխնոլոգիաները հասանելի չեն տարածաշրջանում բոլորի համար։ Այդ պատճառով ես հաճախ ստիպված եմ աշխատել ինքս ինձ հետ, զբաղվում եմ ինքնակրթությամբ, առանց ինտերնետի։ Տանը լինելու առավելությունն այն է, որ ունեմ ավելի շատ ազատ ժամանակ և այդ ժամանակը օգտագործում եմ իմ նպատակների և ապագա մասնագիտությունս տիրապետելու վրա։ Ես ուզում եմ կրթությունս շարունակել Վրաստանի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետում։ Այդ պատճառով ես սկսեցի ստեղծել աշխատանքներ, հիմնականում զբաղվում եմ գծագրությամբ։ Այդ հարցում ինձ օգնեց ինտերնետը և յութուբը։ Այս ընթացքում ինքնակրթությամբ զբաղվելով շատ բան սովորեցի։ Իմ հասակակիցներին խորհուրդ կտամ այս ժամանակահատվածը օգտագործեն ապագա մասնագիտության ավելի լավ ուսումնասիրության վրա։ Աշխարհին ցանկանում եմ առողջություն։ 

Комментариев нет:

Отправить комментарий