Վրացական ընտանեկան խոհանոց նախագծին մասնակցել են կրթահամալիրի Ավագ, Միջին դպրոցների և Քոլեջի վրացերենի ընտրության սովորողները։ Նրանք իրենց ընտանիքի անդամների հետ միասին պատրաստել են վրացական ուտեստներ։
Ուտեստներում օգտագործված բաղադրիչների անուները թարգմանել են հայերենից վրացերեն։ Նրանք նման մոտեցմամբ գործնականում օգտագործում և ընկալում են նոր բառերը։ Վրացական ընտանեկան խոհանոց նախագիծը լավ միջոց է ծանոթանալ հարևան պետության մշակույթին, խոհանոցին։
Комментариев нет:
Отправить комментарий