четверг, 9 апреля 2020 г.

Հայ-վրացական հանրակրթական ընկերություն

Ներկայացնում է Լիզի Կղանչաշվիլին
Բարև բոլորին, ուզում եմ մի քանի խոսք ասել այն մասին, թե ինչպես եմ անցկացնում իմ ժամանակը կարանտինում: Մինչ առցանց դասերի սկսվելը շատ ժամանակ էի հատկացնում գեղարվեստական գրականությանը, համացանցով շփվում էի ընկերներիս հետ։

Բայց, ինչպես գիտեք, առցանց ուսումը արդեն սկսվել է և ուստի ես ժամանակի մեծ մասն հատկացնում եմ դասերիս: Կարդում եմ գրքեր, ֆիլմեր դիտում օտար լեզվով, որպեսզի չմոռանամ օտար լեզուն, որը սովորում եմ դպրոցում: Ցանկանում եմ ասել, որ ինձ շատ է դուր գալիս առցանց ուսուցումը: Անձամբ ինձ, դպրոցից և իմ ամենօրյա ծանրաբեռնված ռեժիմի, ինչպիսին ունեն դեռահասները, ընդմիջում անհրաժեշտ էր, թեկուզ այսպիսի։ Հաջողություն բոլորիդ

Комментариев нет:

Отправить комментарий