суббота, 26 мая 2018 г.

Վրաստանի դեսպանատանը ուղիու եթերով նշում ենք Վրաստանի անկախության 100 տարին

Միակ դպրոցը Հայաստանում, որ սովորում են Վրացերեն: Դեսպանատան բակում դեսպանի և հյուրերի հետ միասին վրացական պարով շնորհավորում ենք Վրաստանի անկախության 100 տարին:

понедельник, 21 мая 2018 г.

понедельник, 7 мая 2018 г.

Մշակութային բազմաբովանդակ օր Բոլնիսիում


«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում Բոլնիսիի «Դավիթիանի» մասնավոր դպրոցը երեք օր հյուրընկալեց հայկական պատվիրակությանը: Այդ օրերին կազմակերպվեց տարբեր միջոցառումներ:

суббота, 14 апреля 2018 г.

«Վրացերենի օրեր կրթահամալիրում»

Ապրիլի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծի շրջանակում, տեղի ունեցավ մեդիա ուրբաթ համերգ Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողների մասնակցությամբ (տնօրեն Գիորգի Մոմցեմլիձե): Միջոցառմանը ներկա էին Վրաստանի դեսպանի տիկին Էկատերինե Բաքրաձեն և ավագ խորհրդական տիկին Նինո Ափցիաուրին:

Ֆոտոշարքը՝ Ինա Միրզոյանի բլոգում

Տեխնոլոգիական բաց պարապմունք Թբիլիսիի 98 դպրոցի սովորողների հետ

пятница, 13 апреля 2018 г.

Հանդիպում Գյումրու վրացախոսների հետ


Ինա Միրզոյան

Ապրիլի 13-ին Գյումրու վրացախոսների ակումբը հյուրընկալվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մասնակցելու «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ուսումնական ամենամյա նախագծին: Ավագ դպրոցի ընթերցասրահում կրթահամալիրի վրացախոսները Գյումրիի վրացախոսներին ներկայացրեցին իրենց նախագծերը և հետագա անելիքները: Պայմանավորվեցինք համագործակցել:

четверг, 22 марта 2018 г.

Սպասումով լի


Անգելինա Արզումանյան

Հունվարյան ճամբարը առիթ դարձավ, որը ընտրությամբ դասընթացս փոխեմ ու ընտրեմ վրացերենը: Սովորող սովորեցնող նախագծով վրացական պարեր էի բեմադրում, դա ինձ համար շատ սիրելի ու հաճելի գործ էր: Հիմա ուսումնասիրում եմ վրացերեն, վրացական տարբեր խմբերի այցելությունների ժամանակ անընդհատ ուղեկցողի դերում էի ու որոշ բառեր սովորել էի, հիմա արդեն մասնակցում եմ նաև նախագծերի: Մեր խումբը ուսումնասիրում է Վրացահայ բարերարներին՝ Թիֆլիսի հայկական դեմքը:

воскресенье, 4 марта 2018 г.

Գյումրու վրացախոսների ակումբ - երկօրյա վերապատրաստում


Մարտի 2-3 ին Գյումրու վրացախոսների ակումբը ժամանեց կրթահամալիր երկօրյա վերապատրաստման: Կրթահամալիրի վրացախոսները անհամբեր սպասում էին Գյումրու վրացախոսներին: Դիմավորեցինք Մայր դպրոցում, ծանոթացանք: Հավաքվեցինք համերգասրահում, որտեղ կրթահամալիրի վրացախոսների ակումբի սովորողներն ու Կայծերը պարուսուցում կազմակերպեցին: Եղանք նաև ուսումնական ագարակում և Արևմտյան դպրոցում: