2009 թվականից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը: Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում իրականացվում է վրացերենի ուսուցումը սովորողների ընտրությամբ:
2021-2022 ուսումնական տարում սովորողների հետ իրականացրել ենք տարբեր նախագծեր, մի շարք նախագծերում առցանց հարթակով ներառված են եղել նաև մեր վրաց գործընկերները:
Վրաստանի «Իմեդի» հեռուստաալիքը «Սխվա ռակուրսի» /სხვა რაკურსი/ հաղորդաշարով հունիսի 28-ին այցելեց կրթահամալիր: Նախագիծն իրականացվում էր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանության հետ համատեղ: Կատարվեց շրջայց Փառատոնային պուրակում, հարցազրույց կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հետ:Վրացախոս սովորողները ներկայացան, ներկայացրեցին կրթահամալիրը: Ուսուցչական երգչախումբը կատարեց Վրաստանի հիմնը և երգերի շարք:
Ուսումնական առաջին շրջանը սկսվեց ամառային ռազմամարզական ճամբարով: Ավագ դպրոցի և քոլեջի մի խումբ սովորողներով ուղևորվեցինք դեպի Արատես: Այս ճամբարը մյուս ճամբարներից տարբերվում էր նրանով, որ լինելու էր համատեղ: Ճանապարհը հետաքրքիր էր, քանի որ ընտրել էինք նոր երթուղի` նոր և հետաքրքիր կանգառներով:
Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի մեկին Ավագ դպրոցի սովորողների հետ քայլեցինք Երևանի կենտրոնում: Քայլքը սկսեցինք «Վերնիսաժ»ից, հետո Հանրապետության հրապարակ, Ա. Սպենդիարյանի անվան օպերա, ուսումնասիրեցինք օպերայի ճարտարապետական արժեքները, եղանք Կոմիտասի անվան կոնսերվատորիայի այգում, Կասկադ, «Ազնավուր» կենտրոն: Կասկադի բարձրունքից ուսումնասիրեցինք Երևանի տեսարժան վայրերը...
Կրթահամալիրի սովորողների հետ Հայաստանի Անկախության տոն նշեցինք Լոռվա մարզում՝ Ստեփանավանում: Ճամորդություն եռօրյա էր՝ սեպտեմբերի 19-ից 21- ը; Մեր առաջին կանգառը Ստեփանավանի դենդրոպարկն էր: Ստեփանավանի դենդրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։
Գագարին նախագծի շրջանակներում հոկտեմբերի 5-ին, Best Western Plus Congress Hotel–ի «Պիկասո» սրահում տեղի ունեցավ հանդիպում Հայաստան այցելած «Почему у Грузии получилось» գրքի հեղինակ, տնտեսագետ Լարիսա Բուրակովայի հետ: Լարիսա Բուրակովան ներկայացրեց 2003 թվականի Վրաստանի «վարդերի հեղափոխությանը» հաջորդած բարեփոխումների իր վերլուծությունը։
Նոյեմբերի 7-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի Վերնատանը տեղի ունեցավ հանդիպում FYN ՀԿ-ի անդամների հետ: FYN ՀԿ-ն խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարախոսության, ոչ ֆորմալ կրթության զարգացման վրա է հիմնում իր աշխատանքը։
Հանդպիպման մասնակցում էր նաև Վրաստանի CDN-ի ներկայացուցիչ՝ Գիորգի Փցքիալաձեն: Գիորգի Փցքիալաձեն ներկայացրեց իրենց կազմակերպությունը ծանոթացավ վրացախոս սովորողների հետ:
Ստորև ներկայացնում եմ հաշվետվություններս ըստ ամիսների
Ձմեռային ճամբարը սպասված ժամանակահատված է դասավանդողների և սովորողների համար: Այս տարվա ձմեռային ճամբարի մեր ջոկատը տարածաշրջանային երկրների ջոկատ անվանումը ստացավ: Ջոկատը համալրված էր 9 դասարանի այն սովորողներով, որոնք ցանկանում էին ծանոթանալ և իրականացնել մեր հարևան երկրների՝ Վրաստանի և Պարսկաստանի հետ կապ ունեցող նախագծեր:
Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում իններորդ դասարանի վրացերենի ընտրության սովորողները կատարեցին Վրաստանի տարբեր շրջանների ամանորյան ավանդույթների ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում: Սովորողները ձայնագրությունները հրապարակել են բլոգներում:
Ձմեային ճամբերին մարզական ստուգատեսի շրջանակներում իններորդ դասարանցիների հետ այցելեցինք ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Համալսարանի ակումբում տեղի ունեցավ զրույց-ծանոթություն: Ծանոթացանք համալսարանի կառուցվածքին, մասնագիտություններին: Եղանք համալսարանի թանգարանում, գրադարանում, կրակային ամբիոնում: Այցելեցինք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց:
Թեյի շուրջ քննարկեցինք տարածաշրջանի խնդիրները:
Հատկանշական էր այն փաստ, որ վրացական սիրված և հայտնի Իմեդի հեռուստաընկերության "Սխվա Ռակուրսի" հաղորդավար Գիա Ջաջանիձեի հաղորդումը, որը նկարահանվել էր հուիսին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Վրաստանում հեուստատեսությամբ ցուցադրվեց ձմեռային ճամբարի օրերին:
Հունվարի 25 ին տեղի ունեցավ տարածաշրջանային երկրների ճամբարի կլոր սեղան ամփոփումը: Ճամբարականները կիսվեցին իրենց տպավորություններով:
«Կարդում ենք Թումանյան հայերեն վրացերեն» նախագիծ ի շրջանակում ավագ և միջին դպրոցի վրացերենի ընտրության խմբի սովորողները ընթերցում են Հ.Թումանյանի քառյակները հայերեն և վրացերեն: Մասնակցություն Արչիլ Քիքոձեի «Հարավային փիղը» վեպի շնորհանդեսին:
Մայրության և գեղեցկության տոնը շնորհավորում ենք վրացերեն նախագիծի շրջանակում ավագ և միջին դպրոցի վրացերենի ընտրության խմբի սովորողները վրացերենով շնորհավորում են մայրիկներին:
2022-ի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկում է «Հասարակագիտական ստուգատես 2022» ամենամյա բաց ստուգատեսը: մարտի 1-ին Մայր դպրոցի փոքր դահլիճում տեղի ունեցավ հանդիպում
հանրային գործիչ Աշոտ Բլեյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև միջին դպրոցի 8-րդ դասարանի մի խումբ սովորողներ:
Հասարակագիտական ստուգատեսի շրջանակու մարտի 16-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում քաղաքագետ-նեղ մասնագիտությամբ՝ վրացագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Ավագ և Միջին դպրոցների վրացերենի ընտրությամբ գործունեության սովորողները, հասարակագետները: Քննարկման թեման էր տարածաշրջանային խնդիրները,
հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում:
Մարտի 23-ը մանկավարժական գարնանային ճամբարում վրացական խոհանոցի օրն էր: Պատրաստեցինք սացիվի և իմերեթական խաչապուրի:
Վրաստանում ապրիլի 14-ին նշվում է Վրաց լեզվի տոնը: Վրաց լեզվի տոնին ընդառաջ կրթահամալիրի վրացերենի ընտրության սովորողները ուսումնասիրեցին և ընթերցեցին վրացերե բանաստեղծություններ:
Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. վրացերենի օրեր» նախագծի շրջանակում Վրաստանի Կախեթիի, ք. Լագոդեխիի խումբը ապրիլի 11-16 հյուրընկալվել է կրթահամալիրի կրթական փոխանակումների Քոլեջի կացարանում:
Ապրիլի 14-ին տեղի ունեցավ վրացերենի համատեղ դաս, լեզվի փորձառություն․ Մայր դպրոցի փոքր դահլիճում: /ուղիղ եթեր/
Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ․ կլոր սեղան , ուղիղ եթեր
Մայիսի 10-ին Փոքր դահլիճում տեղի ունեցավ 9-րդ դասարանի «Ելք» ստուգատես վրացերենի ամփոփիչ փաթեթի ներկայացումը: 9-րդ դասարանի վրացերենի ընտրության սովորողների հետ տարվա ընթացքում իրականացրել ենք տարբեր հետաքրքիր նախագծեր: «Ելք» ստուգատեսի վրացերենի ամփոփիչ փաթեթի ներկայացուման ժամանակ 9-րդ դասարանցիները ներկայացրեցին համագործակցային և երկարաժամկետ նախագծեր, որոնք իրականացվել են տարվա ընթացքում: Խոսեցին կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. վրացերենի օրեր» նախագծի շրջանակում Վրաստանի Կախեթիի մեր գործընկերների հետ համատեղ իրականացված նախագծերի մասին:
Կազմակերպեցինք վրացական ուտեստների հյուրասիրություն:
Մայիսի 11-ին ավագ դպրոցի 10-11 դասարանի վրացերենի ընտրության սովորողների հետ կազմակերպեցինք վրացերենի բաց պարապմունք: Բաց պարապմունքին խոսում և քննարկում էինք Սուլխան Սաբա Օրբելիանի առակները: Օտարալեզու աղբյուրներից ուսումնասիրել էինք Օրբելիանիի կյանքն ու ստողծագործությունը: Սովորողները թարգմանել և յուրացրել էին անծանոթ բառերը: Սովորողների համար լավ միջոց է լեզվի զարգացման և բառապաշարի
Մայիսի 11-ին Ավագ դպրոցի փոքր դահլիճում տեղի ունեցավ օտար լեզուների կլոր սեղան, որտեղ կրթահամալիրում ուսուցանվող օտար լեզուները ներկայացրեցին տարվա ընթացքում իրենց իրականացված նախագծերը: Վրացերենի ընտրության սովորողները ներկայացրեցին համագործակցային և երկարաժամկետ նախագծեր, որոնք իրականացվել են տարվա ընթացքում: Խոսեցին կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. վրացերենի օրեր» նախագծի մասին:
Մայիսի 24 Մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ակտիվիստ ուսանողների և նույն ֆակուլտետի դասախոսների մասնակցությամբ: Կլոր սեղանի թեման էր «ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ»:։
Կրթահամալիրի հունիսյան ճամբարը ամենահետաքրքիր շրջաններից մեկն է, որին սպասում են բոլորը: Այս տարի ես Միջին դպրոցի ջոկատավար էի, ջոկատս համալրված էր հետաքրքիր և սիրելի սովորողներով: Նախապես հրապարակված օրակարգով սկսվեց մեր ճամբարը: Ճամբարի ընթաթքում իրականացրել ենք հետաքրքիր նախագծեր, որի գործունեության հիմքում ծիսական, հարսանեկան բաղադրիչն էր: Համացանցից ուսումնասիրել ենք հարևան վրաց ժողովրդի ազգագրական ավանդույթները: Ուսումնասիրել ենք վրացական հարսանեկան խոհանոցը, ինչ ճաշատեսակներ են սովորոբար լինում վրացական ավանդական հարսանիքների ժամանակ: Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը մեր ջոկատի սովորողների հետ միասին այցելեցինք Թումոյի այգի: Այգում հանդիպեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց պարտեզի 5-6 տարեկաններին և 1.2 դասարանի սովորողներին:
Հարսանեկան ազգագրություն նախագծի շրջանակում ճամբարի օրերին ուսումնասիրում ենք տարբեր երկրների հարսանեկան պարերը: Թամարա Նահապետյանը ներկայացնում է իսպանական հարսանեկան պար:
Հունիսի 3-ին Բախշյան այգում մեր ջոկատը մասնակցեց «Ցտեսություն» կրտսեր դպրոցին,«Մուտք» միջին դպրոց ստուգատեսին: Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանները հակաբացիլ Կոմիտասով ցտեսություն էին ասում կրտսեր դպրոցին, քանի որ նոր ուսումնական տարին սկսելու են Միջին դպրոցում:
Հունիսի 9 ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էին այցելել «Արվեստի փառատոն»-ի շրջանակում անցկացվող Ապարանի «Էթնորարվեստն այսօր» սիմպոզիումի մասնակիցները։ Սիմպոզիումի մասնակիցներից էր Վրաստանի ներկայացուցիչ քանդակագործ Դաչի Ծերեթելին։
Միջին դպրոցի 8․1, 8․5, 8․7 դասարաններում դասավանդել եմ հասարակագիտություն։
Комментариев нет:
Отправить комментарий