Կրթահամալիրի սովորողների հետ Հայաստանի Անկախության տոն նշեցինք Լոռվա մարզում՝ Ստեփանավանում: Ճամորդություն եռօրյա էր՝ սեպտեմբերի 19-ից 21- ը; Մեր առաջին կանգառը Ստեփանավանի դենդրոպարկն էր: Ստեփանավանի դենդրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։
Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։Որպես հայրենագիտական կանգառ այցելեցինք Ամրակից գյուղի,Սբ. Նիկոլայ եկեղեցի,որը կառուցվել է 1848 թվականին ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։
1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։ Եղանք Հնեվանք վանական համալիրում, որը գտնվում է Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Մինչ հասնեինք
Հնեվանք մեր դիտակետում էր Կուրթան գյուղը, շրջապատված իասքանչ բնությամբ: Ձորագետի ափով քայլեցինք Կուրթանի ձոր, հետո դեպի Արևածագի լիճ։ Երեկոները քայլում էինք Ստեանավանի կենտրոնում, ուսումնասիրում էինք հին տներն ու բակերը:
Պատումների ընտրանի
Комментариев нет:
Отправить комментарий